00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:24
8 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
33 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:21
2 ր
Ուղիղ եթեր
09:27
33 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
33 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
3 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:03
7 ր
Ուղիղ եթեր
19:00
3 ր
Մարիա Զախարովա
ԱՄՆ-ն աննախադեպ եռանդով է «բռնել» Հայաստանին.
19:26
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երևանին գովերգողի «Մանկական երդումը»

© из личного архиваИллюстрация к книге Эдуарда Авакяна "Армянская детская клятва"
Иллюстрация к книге Эдуарда Авакяна Армянская детская клятва - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Լույս է տեսել Էդուարդ Ավագյանի «Հայ մանկական երդումը». հրաշալի նվեր երեխաների համար՝ Նոր տարվա և Սուրբ ծնունդի առիթով:

ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի — Sputnik. Ասում են, թե գրողները մշակույթի այլ գործիչներից ավելի երջանիկ են, նրանք սերունդներին են թողնում հոգու և մտքի ճիչը, որը հանձնել են թղթին իրենց ստեղծած գրքերում: Հիանալի արձակագիր, բանաստեղծ և թարգմանիչ Էդուարդ Ավագյանի ժառանգությունը մեծ է, սակայն հստակ ասել, թե ինչում է ավելի շատ արտացոլվել նրա հոգին` մանկակա՞ն, թե մեծահասակների գրականության մեջ` դժվար է:

Նրան, իրավամբ, անվանում էին «Երևանի ջատագով», շատ էր հպարտանում դրանով: Անկախ նրանից, որ Ավագյանը ծնվել է Թբիլիսիում, նա իսկական երևանցի էր: Հարազատ քաղաքի նկատմամբ ունեցած սերը իր տեղն է գտել նրա մի շարք ստեղծագործություններում:

Սկսելով Կոնդի գովերգից, նա լրջորեն ուսումնասիրեց մայրաքաղաքը՝ նրա պատմության մասին չորս գիրք գրելով, որից յուրաքանչյուրը յուրահատուկ հիմն է Երևանին և նրա հերոսներին: Գրքերն արժանացել են Երևանի քաղաքապետարանի պարգևին և ստացել «Քաղաքի պատմության մասին լավագույն գեղարվեստական ստեղծագործություններ» անվանումը:

Էդուարդ Ավագյանը միշտ կարծում էր, որ երեխաների համար գրելն ավելի դժվար է և պատասխանատու, սակայն կարողանում էր ոչ պարտադրողական, թեթև և պոետիկորեն գեղեցիկ դաստիարակել իր մանկական գրքերով: Դրանցից մեկը որպես Սուրբ ծննդյան նվեր կհամալրի ամենափոքր ընթերցողների սեղանները, որոնք առաջին անգամ կծանոթանան հին, սակայն այդքան հարազատ հայկական տառերին:

© из личного архиваԷդուարդ Ավագյանի «Հայ մանկական երդումը»
Էդուարդ Ավագյանի «Հայ մանկական երդումը» - Sputnik Արմենիա
1/4
Էդուարդ Ավագյանի «Հայ մանկական երդումը»
© из личного архиваԷդուարդ Ավագյանի «Հայ մանկական երդումը»
Էդուարդ Ավագյանի «Հայ մանկական երդումը» - Sputnik Արմենիա
2/4
Էդուարդ Ավագյանի «Հայ մանկական երդումը»
© из личного архиваԷդուարդ Ավագյանի «Հայ մանկական երդումը»
Էդուարդ Ավագյանի «Հայ մանկական երդումը» - Sputnik Արմենիա
3/4
Էդուարդ Ավագյանի «Հայ մանկական երդումը»
© из личного архиваԷդուարդ Ավագյանի «Հայ մանկական երդումը»
Էդուարդ Ավագյանի «Հայ մանկական երդումը» - Sputnik Արմենիա
4/4
Էդուարդ Ավագյանի «Հայ մանկական երդումը»
1/4
Էդուարդ Ավագյանի «Հայ մանկական երդումը»
2/4
Էդուարդ Ավագյանի «Հայ մանկական երդումը»
3/4
Էդուարդ Ավագյանի «Հայ մանկական երդումը»
4/4
Էդուարդ Ավագյանի «Հայ մանկական երդումը»

Գիրքը գունազարդ և պատկերներով լի ներկայացրել է հայկական այբուբենը, որպեսզի երեխանրը հեշտ կարողանան սովորել տառերը: Գեղարվեստական ձևավորումը իրականացվել է գրողի մտահղացման համաձայն` յուրաքանչյուր տառ ասոցացվում է ինչ-որ երևույթի կամ հասկացության հետ (նկարիչ` Անդրանիկ Շահինյան):

Հեղինակի մտահղացման համաձայն, մեսրոպյան ոգով լցված տառերի հետ առաջին ծանոթությունը պետք է թեթև տրվի՝ խաղի տեսքով, մայրենի լեզվին հավատարիմ մնալու մանկական «երդումով»:

Էդուարդ Ավագյանը ծնվել է 1927 թվականին Թբիլիսիում: 1929 թվականին ընտանիքով բնակություն է հաստատել Երևանում: Բանաստեղծություններ նա սկսեց գրել դեռ մանկուց: Ավագյանը գրաբարի գիտակ էր և շատ էր հետաքրքրվում լեզվաբանությամբ, սակայն ակադեմիական գործունեությանը նա գերադասեց արվեստը:

Բանաստեղծությունների առաջին գիրքը հասցեագրված և ուղղված էր երեխաներին: Նա իրավամբ զբաղեցրեց իր տեղը լավագույն հայ մանկական գրողների շարքում:

Նյութի ռուսերեն տարբերեակը

Լրահոս
0