00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:21
2 ր
Ուղիղ եթեր
09:27
33 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
33 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
3 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:03
7 ր
Ուղիղ եթեր
19:00
3 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:20
6 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Исторический ликбез
Победа под Полтавой: почему Северная война продолжалась?
15:04
23 ր
Исторический ликбез
Полтавская битва: как русские шведов разгромили
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
On air
18:19
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Եվրոպայում սկսում են չհանդուրժել միգրանտներին

© Sputnik / Дмитрий Виноградов / Անցնել մեդիապահոցБеженцы с Ближнего Востока на вокзале Келети в Будапеште
Беженцы с Ближнего Востока на вокзале Келети в Будапеште - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
«Sputnik կարծիք» հարցման արդյունքում պարզ է դարձել, որ Իտալիայի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի բնակիչների մեծ մասը բացասական վերաբերմունք ունեն միգրացիոն հոսքերի վերաբերյալ։ Թեմայի վերաբերյալ Sputnik Արմենիան զրուցել է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամներ Թևան Պողոսյանի և Վահե Էնֆիաջյանի հետ։

ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի — Sputnik. ՄԱԿ–ի տվյալներով` հունվարի 1-ից սկսած Միջերկրական ծովով Եվրոպա է ժամանել 386 հազար 495 միգրանտ։ Նրանց հիմնական մասին ընդունել են Հունաստանն ու Իտալիան։ Ի դեպ, Իտալիայում բնակչության 79 տոկոսը կարծում է, որ իրենց երկրում միգրացիոն իրավիճակը վատացել է։ Այսինքն` եվրոպացիներն անհանդուրժողականություն են դրսևորում միգրանտների հանդեպ։

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Թևան Պողոսյանն անհանդուրժողականության ալիքը տրամաբանական է համարում, քանի որ իրենց «տանիքի» ներքո հարմար տեղավորվում են եվրոպական արժեքներից զուրկ մարդիկ։

«Եվրոպայում դրական կվերաբերվեին միգրացիոն գործընթացներին, եթե այնտեղ գնային ապահով երկրների մարդիկ, որոնք կիսում են եվրոպական արժեքների ընկալումը։ Իսկ եթե մարդիկ գալիս են ու իրենց պարտադրանքներն առաջ տանում, այլ իրավիճակ է ստեղծվում, օրինակ` ասում են, որ պետք է փոխվի դպրոցական մենյուն, իրենց թելադրած պայմաններն ապահովվեն»,- ասաց Պողոսյանը։

Մյուս կողմից եվրոպական երկրներում չեն դադարում ահաբեկչական գործողությունները։ Դա ևս դժգոհության ալիք է առաջացնում միգրանտների նկատմամբ։

Նյութի ռուսերեն տարբերակը

© Sputnik / Aram NersesyanԹևան Պողոսյան
Пресс-конференция депутата НС Тевана Погосяна в пресс-центре Sputnik Армения - Sputnik Արմենիա
Թևան Պողոսյան

«Ինչքան ահաբեկչական գործողությունները շատ լինեն, ընդդիմանալու ցանկությունն ավելի մեծ կլինի»,- ասաց նա։

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Վահե Էնֆիաջյանն էլ կարծում է, որ խնդիրը տարիների ընթացքում միայն աճում է, որը հաստատում են միջազգային վերլուծությունների արդյունքները։

«Որոշ չափով հասկանալի է տեղաբնակների այն մտահոգությունները, որոնք առաջանում են միգրացիոն ներհոսքերի պատճառով, բայց նաև հարցն ունի հումանիստական և քաղաքակիրթ աշխարհի կանոններին հարիր մոտեցում, որն, իհարկե, հնարավոր չէ անտեսել»,- ասաց Էնֆիաջյանը։

Նրա խոսքով` հայերի համար այդ խնդիրը նույնպես արդիական է, քանի որ սիրիական պատերազմից հետո սիրիահայ ներգաղթյալների թիվը մեծ էր։

© Sputnik / Aram NersesyanՎահե Էնֆիաջյան
Ваге Энфиаджян - Sputnik Արմենիա
Վահե Էնֆիաջյան

«Մենք պարտավոր ենք ինչպես պետական, այնպես էլ հասարակական տրամադրությունների շրջանակում անել առավելագույնը, որպեսզի Հայաստան վերադարձած մեր հայրենակիցների համար ստեղծվեն ապրելու և աշխատելու բարեկեցիկ և արժանի պայմաններ»,-ասաց նա։

Վահե Էնֆիաջյանն ավելացրեց` մարդասիրությունը դասվում է մարդակային ամենավեհ արժեքների շարքը։

Նշենք, որ Sputnik.Կարծիք հարցման տվյալով` Իտալիայի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի բնակիչների մեծամասնությունը (համապատասխանաբար 79%, 67% և 53%) կարծում է, որ վերջին տարում իրենց երկրներում միգրանտների հետ կապված իրավիճակը վատացել է։ Գերմանիայում և Իսպանիայում դժգոհների թիվը կազմել է 45%, իսկ Լեհաստանում` 35%։

Լրահոս
0