00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:28
2 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:04
8 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:26
4 ր
Ուղիղ եթեր
09:34
26 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
26 ր
Ուղիղ եթեր
11:01
4 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ավետ Ադոնց
Մինչև վիզաների ազատականացումը Հայաստանը բավական շատ աշխատանք ունի անելու. Ավետ Ադոնց
17:05
9 ր
Ալեքսեյ Մելնիկով
Մեր գնացքն առաջին հերթին պետք է բավարարի այն երկրի քաղաքացիների կարիքները, որտեղ մենք աշխատում ենք. Ալեքսեյ Մելնիկով
17:23
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ռուսաց լեզվի դեսպանները Հայաստանում. «Մենք միշտ ենք ընկերություն անելու»

© Sputnik / Asatur YesayantsПослы русского слова в гостях у радио Sputnik Армения. Татьяна Кудоярова, Вазген Хансанамян, Лариса Антифрова и Ксения Адокова
Послы русского слова в гостях у радио Sputnik Армения. Татьяна Кудоярова, Вазген Хансанамян, Лариса Антифрова и Ксения Адокова - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանում մեկնարկել էր «Ռուսաց լեզվի դեսպաններն աշխարհում» կրթական գիտարշավը, և 12 հոգանոց պատվիրակությունը ժամանել էր Հայաստան` «մարդկանց սրտերը խոսքով այրելու», ռուսերենն ու ռուսական մշակույթն առաջ մղելու համար։ Ծրագրին մասնակցած կամավորներն ամփոփել են իրենց այցի արդյունքները։

ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի — Sputnik, Լաուրա Սարգսյան. Ոչ սովորական պարապմունքներ, խաղեր դասերի փոխարեն և հեքիաթների բեմականացումներ. Արարատի մարզի երեք դպրոցի աշակերտները հենց այսպես են սկսել ու ավարտել իրենց դասերը «Ռուսաց լեզվի դեսպաններն աշխարհում» կրթական գիտարշավի օրերին։ Մանկավարժներին ժամանակավորապես փոխարինել էին ուսանողները, որոնք Հայաստան էին ժամանել «Ռուսաց լեզվի դեսպաններն աշխարհում» գիտարշավի շրջանակում։

«Մեր պատվիրակությունը կազմված է 12 հոգուց, որոնք շաբաթվա ընթացքում աշակերտների հետ աշխատում են ոչ ավանդական ձևաչափով։ Դեսպանների առաջ խնդիր է դրված շաբաթվա ընթացքում օգնել դպրոցականներին բացահայտել իրենց ներուժն ու կատարելագործել ռուսերենը», — Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Պուշկինի անվան Ռուսաց լեզվի ինստիտուտի դասախոս Տատյանա Խուդոյարովան։

Նրա խոսքով` միասին անցկացրած օրերի ընթացքում կամավորներն ու երեխաներն այնքան եմ մտերմանում, որ ծրագրի ավարտից հետո էլ են շարունակում շփումը։ Ծրագիրն իրականացվում է նախևառաջ գյուղական դպրոցներում, որտեղ ռուսաց լեզուն ավելի թույլ է, քան մայրաքաղաքի դպրոցներում։

Դեսպաններից մեկը` Վազգեն Խանսանամյանը, նշում է, որ գյուղական դպրոցներում քիչ են ռուսաց լեզվի կրողները, որոնք կարող են օգնել երեխաներին ավելի արագ և արդյունավետ յուրացնել «մեծ ու հզոր» լեզուն։

Ռուսերենի անկում է նկատվում հետխորհրդային գրեթե բոլոր երկրներում, բայց ԱՊՀ-ում ռուսաց լեզվի հետ կապված իրավիճակը զգալիորեն լավ է։

«Երեխաներին շատ են դուր գալիս մեր դասերը, դասավանդման մեթոդները։ Եթե սկզբում նրանք ակտիվ չէին, ապա շփման առաջին օրից հետո մենք հետաքրքրություն և ձգտում նկատեցինք ռուսաց լեզվի նկատմամբ», — ասաց Խանսանամյանը։

© Sputnik / Asatur YesayantsՎազգեն Խանսանամյան
Послы русского слова в гостях у радио Sputnik Армения. Вазген Хансанамян - Sputnik Արմենիա
Վազգեն Խանսանամյան

Վազգենը 11 տարեկանից ապրում է Ռուսաստանում և հաճույքով է ստանձնել կամավորի դերը։ Նրան հատկապես ոգեշնչել է հարազատ Հայաստան այցելելու հեռանկարը, որտեղ նա վաղուց չէր եղել։

Հայաստանում ռուսաց լեզվի դեսպաններից մեկն էլ Լարիսա Անցիֆրովան է Կիևից։ Նա կարծում է, որ իր առաքելությունը մարդկանց օգնելն է։ Անցիֆրովան խոստովանում է, որ շուրջ երկու ամիս պատրաստվել է այս հանդիպմանը և Վազգենի պես շատ է հուզվել Հայաստան մեկնելուց առաջ, քանի որ ի տարբերություն Վազգենի, այդքան լավ չգիտի հայերին ու նրանց մշակույթը, թեև արդեն երկրորդ անգամ է Հայաստանում։

© Sputnik / Asatur YesayantsԼարիսա Անցիֆրովա
Послы русского слова в гостях у радио Sputnik Армения. Лариса Анцифрова - Sputnik Արմենիա
Լարիսա Անցիֆրովա

Երեխաների հետ հանդիպումից առաջ հուզմունքի նոտաներ է զգացել նաև Քսենիա Ադոկովան Պերմից, բայց հենց առաջին հանդիպումից հետո նրանք այնպես են մտերմացել, որ կասկած չկա` ծրագրից հետո շփումը կշարունակվի։

Դեսպաններին զարմացրել է ոչ միայն Հայաստանի բնությունը, այլ նաև դպրոցականների` միմյանց օգնելու պատրաստակամությունը, հայերի հյուրընկալությունը։

© Sputnik / Asatur YesayantsՔսենիա Ադոկովա
Послы русского слова в гостях у радио Sputnik Армения. Ксения Адокова - Sputnik Արմենիա
Քսենիա Ադոկովա

«Ռուսաց լեզվի դեսպանները» ծրագիրն ավելի քան մեկ տարեկան է։ Նախաձեռնողները Պուշկինի անվան Ռուսաց լեզվի ինստիտուտին կից ԱՊՀ երկրներում ռուսաց լեզվի դասավանդման բազային կազմակերպության խորհրդի անդամներն են։ Ծրագիրը միավորում է Ռուսաստանի և աշխարհի այլ երկրների ուսանողներին։

Լրահոս
0