00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:28
2 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:04
8 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:26
4 ր
Ուղիղ եթեր
09:34
26 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
26 ր
Ուղիղ եթեր
11:01
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Տարվա ամփոփումը թանկ արժեցավ տրանսպորտի նախարարի համար

© Sputnik / Asatur YesayantsВаан Мартиросян
Ваан Мартиросян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Տարվա արդյունքների, ավելի ճիշտ` նախարարի պաշտոնում եռամսյա գործունեության արդյունքների ամփոփման համար տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը 880 հազար դրամ էր ծախսել։ Sputnik Արմենիան ներկայացնում է երկրի համար առանցքային ոլորտներից մեկի ձեռքբերումներն ու ծրագրերը։

ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի — Sputnik, Լաուրա Սարգսյան. Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանն այսօր ԶԼՄ-ների ներկայացուցիչներին հրավիրել էր «Մարիոթ Արմենիա» հյուրանոցի սրահներից մեկը, որպեսզի ամփոփի եռամսյա գործունեության արդյունքները։

«Ես ձեզ հավաքել եմ այստեղ, որպեսզի ավելի հարմարավետ պայմաններում ամփոփեմ գերատեսչության տարվա և իմ պաշտոնավարման երեք ամսվա արդյունքները։ Ցավոք, մեր նախարարությունում նման պայմաններ չկան»,- ասաց Մարտիրոսյանը` պատասխանելով լրագրողներին հարցին, թե ինչու է ասուլիսը կազմակերպվել երկրի ամենաթանկ հյուրանոցներից մեկի սրահում։

Հատուկ հետաքրքրասերների համար տրանսպորտի նախարարը բացատրեց, որ ԶԼՄ-ների հետ հանդիպումը, որն արժեցել է 880 հազար դրամ, կազմակերպվել է ոչ թե բյուջետային, այլ իր անձնական միջոցներով։

Բյուջետային միջոցներն արդեն սկսել են տնտեսել։ 2017թ-ին նախարարությունը ծրագրում է տնտեսել 740 միլիոն դրամ։

«Հյուսիս-հարավ» և այլ բաներ

Տրանսպորտի նախարարությունում ամենակարևոր նախագծերից մեկը համարում են ««Հյուսիս-հարավ» տրանսպորտային միջանցք» ներդրումային ծրագրիր շինարարությունը։

Заседание Правительства РА. Карен Карапетян - Sputnik Արմենիա
Մենք պետք է խելացի համակարգ ստեղծենք, մեր տրանսպորտի փրկությունը դա է

556 կմ երկարությամբ «Հյուսիս-հարավ» միջանցքը ելք կապահովի դեպի Սև ծով և եվրոպական երկրներ Հայաստանի և Վրաստանի տարածքով։ Ներդրումային ծրագիրն ուղղված է հյուսիսի (Վրաստանի հետ սահման) և Հայաստանի հարավի (Իրանի հետ սահման) հետ կապի ապահովմանը` տրանսպորտային հաղորդակցությունների և համաշխարհային շուկաներ դուրս գալու միջոցով։

Այս պահին լիովին ավարտվել է առաջին տրանշի շրջանակում իրականացվող շինարարությունը` Երևանից Արտաշատ և Աշտարակ տանող ճանապարհը։ Շինարարության ընդհանուր արժեքը կազմում է շուրջ 70 միլիոն դոլար։ Երկրորդ տրանշի շրջանակում Աշտարակ-Թալին ճանապարհահատվածում ավարտվել է ճանապարհների բետոնապատումը։ Երրորդ տրանշի շրջանակում հողային աշխատանքներ կիրականացվեն Թալին-Գյումրի ճանապարհահատվածում։

Նախարարությունը մտադիր է մասնավոր հատվածին ընդգրկել «Հյուսիս-հարավ» միջանցքի շինարարությունում, որի նախագիծն անչափ կարևոր է և՛ Հայաստանի, և նախագծում ներառված կողմերի համար։

«Երկրորդ նախագծի շրջանակում մենք իրանական կողմի հետ ծրագրում ենք «Բարեկամության կամուրջ» կառուցել, ինչպես արեցինք Վրաստանի հետ։

Սակայն դա առայժմ խոսակցությունների մակարդակում է, և այդ ուղղությամբ կոնկրետ քայլեր դեռ չեն ձեռնարկվել»,- ասաց Մարտիրոսյանը Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում։

Նախարարությունը հատուկ ուշադրություն է հատկացնում Հայաստան-Իրանը երկաթգծի շինարարությանը, սակայն այդ նախագծի իրագործման համար ներդրումներ են հարկավոր։

ՀՀ նախագահն ու Վրաստանի վարչապետը մասնակցել են Բագրատաշենի սահմանային անցման կետի բացման արարողությանը - Sputnik Արմենիա
Հայաստանն ու Վրաստանը կամուրջ են կապում

Բացի այդ, բաց է մնում այլընտրանքային ճանապարհի շինարարության հարցը, որը կշրջանցի «Վերին Լարս» հսկիչ անցակետը` Հայաստանն ու Ռուսաստանն իրար կապող և Վրաստանի տարածքով անցնող միակ ցամաքային ճանապարհը։

«Դա քաղաքական հարց է։ Մենք կանոնավոր կերպով հետևում ենք Լարսում տիրող իրավիճակին, և այդ հարցում մեզ աջակցում են մեր վրացի գործընկերները», — ասաց Մարտիրոսյանը։

Հայաստանը տարանցիկ երկիր է

Նախարարը նշեց նաև, որ Հայաստանը շուտով կարող է տարանցիկ երկրի կարգավիճակ ձեռք բերել։ Այդ հարցը բարձրացվել է այն բանից հետո, երբ 2016թ-ի նոյեմբերին Վրաստանի և Հայաստանի տարածքով Եվրոպայից Իրան է տեղափոխվել երկու բեռնարկղ։

«Կոնտեյներները 38 ժամվա ընթացքում Փոթիից երկաթուղով առաքվեցին Հայաստան, ինչը լավ ցուցանիշ է։ Հենց դա մեզ հնարավորություն կտա շուտով բեռնափոխադրումներ իրականացնել Իրանից Եվրոպա և հակառակը», — ասաց Մարտիրոսյանը։

Նախարարը կարծում է, որ դա տարանցիկ երկիր դառնալու հիանալի հնարավորություն է Հայաստանի համար ։

Նախագծերի շարքում պետք է նշել նաև Երևան-Սևան ճանապարհահատվածում երթևեկության 1500 նշանների տեղադրումը։ 2017թ-ին նշաններ կտեղադրվեն նաև ճանապարհների այլ հատվածներում։

Տվյալ պահին գործարկվել է ճանապարհների գույքագրման, քարտեզագրման և թվայնացման գործընթացը, ինչը թույլ կտա գերատեսչությանն օնլայն հետևել ճանապարհների վիճակին, իմանալ ճանապարհների շինարարության և վերականգնման ամսաթիվը։

Ժամանակի ընթացքում նախատեսվում է թվային տախոգրաֆներ տեղադրել աշխատանքի ռեժիմը և վարորդների հանգիստը կարգավորելու համար, ինչպես նաև աշխատանքներ կտարվեն հասարակական տրանսպորտը հաշմանդամություն ունեցող մարդկանց հարմարեցնելու ուղղությամբ։

Լրահոս
0