ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի — Sputnik. Իլ-18 ինքնաթիռը վթարի է ենթարկվել Յակուտիայում։ Այդ տեղեկությունը հաստատել են տեղի իշխանությունները։
Օդանավում 32 ուղևոր և անձնակազմի 7 անդամ է եղել, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Դեպքի վայրից զեկուցել են, որ ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել այսօր ժամը 4:45-ին Թիքսի օդանավակայանից 30 կմ հեռավորության վրա։ Ինքնաթիռը պլանային չվերթ էր իրականացնում Կանսկ օդանավակայանից»,- գործակալությունը մեջբերում է ՌԴ ՊՆ աղբյուրի խոսքերը։
Նախնական տվյալների համաձայն` բռնկում չի եղել, ինքնաթիռը երեք մասի է բաժանվել։ Ռազմական գերատեսչությունում ասել են, որ բոլոր տուժածները տարհանվել են և տեղափոխվել Թիքսի գյուղի բուժհաստատություններ։
Նրանցից 16-ը ծանր վնասվածք է ստացել։ Իլ-18-ը վթարի է ենթարկվել երկուշաբթի՝ Յակուտիայի Թիքսի բնակավայրի մերձակայքում։