ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի — Sputnik. Վորոնեժ քաղաքում տեղի ունեցած 6 ռաունդանոց մենամարտում Արամ Ավագյանը մեծ առավելությամբ հաղթել է Բելառուսը ներկայացնող Անդրեյ Նուրչինսկիին: Այս մասին հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:
Հաղորդագրության մեջ նշված է, որ այսօր պրոֆեսիոնալ ռինգում հաղթանակ է տարել նաև Նարեկ Աբգարյանը:
Աբգարյանի մենամարտի վերաբերյալ մանրամասներն ավելի ուշ կհաղորդվեն:
Նյութի ռուսերեն տարբերակը