ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի — Sputnik. Ծառայության տարածած հայտարարությունում նշվում է, որ դիվերսիոն-ահաբեկչական խմբում Տաջիկստանի և Մոլդովայի քաղաքացիներ են ներգրավված եղել, որոնք ծրագրել էին մեծ հզորությամբ ինքնաշեն պայթուցիկների կիրառմամբ մի շարք ահաբեկչական գործողություններ իրականացնել:
Հաղորդագրության համաձայն՝ գրոհայիններն ահաբեկչական հարձակումները պատրաստվում էին իրագործել «Իսլամական պետության»՝ Թուրքիայում գտնվող ղեկավարներից մեկի ուղիղ հրահանգով:
Մոսկվայում ձերբակալվել է 4 մարդ, առգրավվել են զենքեր, պայթուցիկ նյութեր, որոնցով պատրաստվում էին ռումբ պատրաստել։