00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:26
4 ր
Ուղիղ եթեր
09:31
29 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
42 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:33
6 ր
Ուղիղ եթեր
12:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Исторический ликбез
Точка в русско-турецкой войне: Кючук - Кайнарджийский мир
15:04
24 ր
Исторический ликбез
Кючук-Кайнарджийский мир: когда Крым стал ближе к России
15:33
25 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Լարսում մնացած բեռնատարների վարորդներին անհրաժեշտ օգնություն կտրամադրվի

Բաժանորդագրվել
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը դեկտեմբերի 13-ին այցելել է Ստեփանծմինդա - Լարս ճանապարհահատված՝ իրավիճակին տեղում ծանոթանալու նպատակով:

ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի — Sputnik. Արդեն մոտ 2 շաբաթ է` ձյան առատ տեղումների և բքի պատճառով Ստեփանծմինդա — Լարս ճանապարհահատվածը որոշակի սահմանափակումներով բաց էր միայն մարդատար և մինչև 30 նստատեղ ունեցող ավտոմեքենաների համար: Բեռնատարներն ավելի քան 10 օր է` սահմանակետում սպասում են եղանակային պայմանների բարելավմանը: Նախարարը զրուցել է վարորդների հետ, հետաքրքրվել, թե ինչպիսի աջակցության կարիք ունեն:

Туман, Армения - Sputnik Արմենիա
Շիրակի մարզում բուք է, կան դժվարանցանելի ճանապարհներ

Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարի տեղակալ Դավիթ Խուցիշվիլին, սահմանային անցակետի վրացական կողմում նախարար Վահան Մարտիրոսյանին ներկայացնելով իրավիճակը, նշել է, որ Վրաստանի համապատասխան կառույցներն աշխատում են արտակարգ ռեժիմով, իրականացնում են ճանապարհների մաքրման աշխատանքներ, սակայն եղանակային պայմաններն անհնարին են դարձնում տրանսպորտային միջոցների անվտանգ երթևեկը:

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ սահմանային անցակետի վրացական հատվածում բեռնատարների վերջին օրերի շարժը նախարարին ներկայացրել է նաև Վրաստանի մաքսային դեպարտամենտի ղեկավարը, ընդգծելով, որ եթե եղանակը բարենպաստ լինի՝ օրական մեծ թվով մեքենաներ կարող են հատել սահմանը։

«Թե՛ վրացական, թե՛ ռուսական կողմի մաքսային ծառայության ղեկավարները վստահեցրին, որ եղանակի թեկուզ կարճաժամկետ բարելավման դեպքում հնարավորին արագ կկազմակերպեն կուտակված ծանրաքարշ մեքենաների մաքսային ձևակերպումները, որպեսզի առավելագույն քանակի մեքենաներ շարունակեն ճանապարհը»,- ասել է նախարար Վահան Մարտիրոսյանը:

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը Թբիլիսիում հանդիպել է նաև Վրաստանի Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Գիորգի Գախարիային և Վրաստանի ենթակառուցվածքների և տարածքային զարգացման նախարար Զուրաբ Ալավիդձեին։ Իսկ դեկտեմբերի 14-ին նախարար Վահան Մարտիրոսյանին ընդունել է Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին:

Հանդիպումների ընթացքում քննարկվել են խնդրի լուծման հնարավոր տարբերակներ։ Վրաց պաշտոնյաները Վահան Մարտիրոսյանին վստահեցրել են, որ վարորդներին կտրամադրվի ցանկացած օժանդակություն և օգնություն, իսկ առաջին հնարավորության դեպքում՝ կկազմակերպվի նաև մեքենաների անվտանգ երթևեկությունը։

Սաստիկ բքի և առատ տեղումների պատճառով այս պահի դրությամբ Ստեփանծմինդա — Լարս ճանապարհահատվածը երկկողմանի փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Լրահոս
0