ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի — Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ցուցադրել է Յումեին (թարգմանաբար` «երազանք)՝ ակիտա-ինու տեսակի շանը, որը նա նվեր էր ստացել Ճապոնիայի հյուսիսային Ակիտա պրեֆեկտուրայի նահանգապետ Նորիհիսա Սատակեից 2012 թվականին։
«Ինձ ասել են, որ դուք ուզում էինք տեսնել Յումեին, խնդրեմ, ես ձեզ ցույց տվեցի, նա հիանալի վիճակում է»,- ասել է Պուտինը:
Լրագրողները խոստովանել են, որ փոքր-ինչ զարմացել են և վախեցել՝ տեսնելով, որ հանդիպումը նման կերպ է սկսվում:
Պուտինը պատասխանել է. «Ճիշտ եք արել, որ վախեցել եք, որովհետև նա խիստ շուն է»:
«Այստեղ շատ մարդ կա, տեսախցիկներն աշխատում են, լուսարձակները միացրած են, ֆոտոխցիկներն աշխատում են, և նա հսկողի դեր է կատարում»,- ասել է նա:
2012 թվականին Ակիտա պրեֆեկտուրայի նահանգապետը շանը նվիրել էր ՌԴ նախագահին` երախտագիտություն հայտնելով այն օգնության համար, որը Ռուսաստանը տրամադրել էր Ճապոնիային 2011 թվականի տարերային աղետներից հետո: