«Հայկական ժամանակ». Ներդրումային հիմնադրամը կսկսի գործել ընտրություններից հետո
Իշխանությունը պատրաստվում է ներդրումային հիմնադրամի մեկնարկը տալ 2017թ. ընտրություններից հետո: Վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարել էր, որ կառավարությունը ժամանակավորապես իր վրա պետք է վերցնի խնդիրը:
«Հենց այդ նպատակով մենք ստեղծելու ենք հատուկ ներդրումային հիմնադրամ, որը կնպաստի Հայաստանում տնտեսական նախագծերի արագ ձևավորմանն ու զարգացմանը»,- ասել էր Կարեն Կարապետյանը։
Քանի որ նախընտրական շրջանը ներդրումների նման հիմնադրամներում գումարներ ներդնելու համար բարենպաստ չէ, իշխանությունները ծրագրում են դա անել 2017թ. ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններից հետո:
Իսկ այդ հիմնադրամում գումարներ ներդնելու համար իշխանությունները պայմանավորվածություն կամ նախնական խոստում ունեն սփյուռքահայ, մասնավորապես՝ ռուսաստանահայ գործարարներից:
Այդ առումով ամենամեծ գումարը խոստանում է տալ Սամվել Կարապետյանը: Թերթի կարծիքով, դա գործարարների կողմից պարզապես գումար տալ չէ, այդ գումարը Հայաստանում ներդրվելու է որոշ բիզնես ծրագրերում ներդնողներին եկամուտ է ապահովելու:
«Հայաստանի Հանրապետություն». Նվիրաբերություն Խարբերդի մանկատանը
Վարչապետ Կարեն Կարապետյանը հյուրընկալել է քաղաքացի Սաթենիկ Թելֆեջյանին, որը ցանկություն է հայտնել Խարբերդ համայնքում եղբորից ժառանգություն ստացած 31,7 հա հողատարածքը նվիրաբերության կարգով փոխանցել ՀՀ աշխատանքի սոցիալական հարցերի նախարարության Խարբերդի մասնագիտացված մանկատանը, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Վարչապետ Կարապետյանը շնորհակալություն է հայտնել տիկին Թէլֆեջյանին՝ նախաձեռնության համար. «Շատ շնորհակալ եմ ամեն ինչի համար, Ձեր՝ անհանգիստ լինելու համար, ցանկանում եմ Ձեզ ամենայն բարիք»։
Տիկին Թելֆեջյանն իր հերթին վարչապետին մաղթել է հաջողություններ՝ նշելով. «Ես իմ կյանքի վերջին օղակում եմ ի սրտե ցանկանում եմ Ձեզ հաջողություններ, որ իմ հայրենիքը շատ մեծ մակարդակի վրա հասնի, մեծ հույս ունեմ»։
Այնուհետ Սաթենիկ Թելֆեջյանը «Խարբերդի մասնագիտացված մանկատուն» ՊՈԱԿ-ի տնօրեն Հարություն Բալասանյանը ստորագրել են հողատարածքը նվիրաբերելու փաստաթուղթը՝ նոտարի հաստատմամբ։
«Փաստ». Նախարարի նորանշանակ տեղակալը երկու բնակարան ու երկու ավտոմեքենա ունի
«ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանը երկու բնակարան երկու ավտոմեքենա ունի: Նա Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր գույքի եկամուտների հայտարարագիրը:
Ըստ հայտարարագրի՝ նա երկու բնակարանի, «MERCEDES-BENZ E 320» «NISSAN TIIDA 1.5» մակնիշի ավտոմեքենաների սեփականատեր է: Արթուր Հովհաննիսյանի դրամական միջոցները պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել են 4 միլիոն 350 հազար դրամ, 7 հազար ԱՄՆ դոլար 2 հազար 700 եվրո:
Նախարարի տեղակալի եկամուտները հոկտեմբերի 17-ի դրությամբ կազմել են 9 միլիոն 234 հազար դրամ, որից 3 միլիոն 325 հազար դրամը աշխատավարձն է, իսկ մնացածն էլ՝ ստացված փոխառությունները (վարկերը):
Մինչ այս պաշտոնում նշանակվելը նա զբաղեցրել է ՀՀ փաստաբանների պալատի նախագահի առաջին տեղակալի, արդարադատության նախարարության աշխատակազմի համակարգի իրավական ապահովման վարչության պետի, արդարադատության նախարարության աշխատակազմի եվրաինտեգրման վարչության պետի պաշտոնները:
«Հայկական ժամանակ». Կառավարությունը պատրաստվում է կրկին անորոշ վարկ վերցնել
ՀՀ կառավարությունը պատրաստվում է հաջորդ տարի Եվրասիական զարգացման բանկից ներգրավել 100 միլիոն դոլարի վարկ: Ընդ որում, այդ վարկը օգտագործվելու է շատ անորոշ նպատակներով, որոնց բնորոշումը չափազանց ընդարձակ է:
Վարկը տրամադրելու նպատակն է «էներգետիկ ոլորտում ֆինանսական առողջացումը հանրային ֆինանսական կառավարման ու ներդրումային միջավայրի բարելավումը»:
Սա հենց այն վարկերից է, որոնք բերվում են պետական բյուջե, ախորժակով ծախսվում, ավելացնում են մեր երկրի արտաքին պարտքը, սակայն ոչ ոք չի կարողանում ասել, թե կոնկրետ ինչ արդյունք տվեցին դրանք:
Նշենք, որ վարչապետ Կարեն Կարապետյանի կառավարությունը վերջին շրջանում փորձում է բարձրացնել ներգրավվող վարկերի օգտագործման արդյունավետությունը: Համենայն դեպս՝ գոնե առերույթ: Թե որքանով է այս վարկը նման անորոշ ու ընդարձակ ձակերպումներով տեղավորվում կառավարության նոր մոտեցումների շրջանակներում, դժվար է ասել:
«Ժողովուրդ». Բոլոր բանակցությունները ձախողվել են. Ռուբիկ Հակոբյանին ՀՅԴ-ում չեն ցանկանում «հետ ընդունել»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամ Ռուբիկ Հակոբյանը 2015-ի սեպտեմբերի 17-ին դուրս եկավ ընդդիմադիր խմբակցությունից: Դեռ այդ օրերին լուրեր տարածվեցին այն մասին, որ Հակոբյանը մտադիր է կրկին հետ գնալ իր նախկին կուսակցություն՝ Հայ հեղափոխական դաշնակցություն, որի անդամ է եղել 1990-2008-ը: Նրա լոբբինգով ՀՅԴ-ում զբաղվել է ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը:
Սակայն «Ժողովուրդ» օրաթերթին լուրեր հասան այն մասին, որ Աղվան Վարդանյանի բոլոր բանակցությունները ձախողվել են, Ռուբիկ Հակոբյանին ՀՅԴ-ում չեն ցանկանում կրկին «հետ ընդունել»: Երեկ փորձեցինք այս առնչությամբ մեկնաբանություն ստանալ Վարդանյանից Հակոբյանից, սակայն երկուսն էլ կտրուկ հրաժարվեցին որէ բառ ասել»:
«Ժողովուրդ». Վրաստանի տարածքով անցնող գազատարն ադրբեջանական ընկերությանը վաճառելու գործընթաց է սկսվել
«Ժողովուրդ» օրաթերթին վրացի պատգամավորներից հայտնի է դարձել, որ Վրաստանի տարածքով ռուսական գազը Հայաստան տարանցող հյուսիս-հարավ մայրուղային գազատարը ադրբեջանական նավթագազային «Soccar» ընկերությանը վաճառելու մասով Վրաստանի կառավարությունում այս օրերին ինչ-որ գործընթաց է սկսվել, սակայն այն առայժմ լայն հանրությանը հասանելի չէ:
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ Հայկ Հարությունյանը տեղեկացրել է թերթին, որ Վրաստանի վարչապետի հայտարարությունը վերաբերում է Վրաստանի նավթագազային կորպորացիայի բաժնետոմսերի 25 տոկոսի հնարավոր վաճառքի մտադրությանը:
«Նման մտադրության մասին նախկինում ևս հայտարարություններ եղել են: Բայց Վրաստանը դեռևս պաշտոնական որևէ հայտարարություն չի արել, որ նավթագազային կորպորացիայի բաժնետոմսերը հանվել են վաճառքի»:
Հայկ Հարությունյանը նշեց, թե գազատարի անխափան շահագործումը բխում է նաև Վրաստանի շահերից: «Գազի տեղափոխման դիմաց Վրաստանը ստանում է տարանցման վճար»,- ասել էփոխնախարարը։