ԵՐԵՎԱՆ, դեկտեմբերի — Sputnik. Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում կայացած Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի 48-րդ լիագումար նստաշրջանում կայացել է իրավական և քաղաքական հարցերի հանձնաժողովի նիստ, որի ժամանակ զեկույցով հանդես է եկել Ադրբեջանի պատվիրակն ու մեղադրանքներ ներկայացրել Հայաստանին: Ըստ նրա՝ Հայաստանը «օկուպացրել է իրենց տարածքների 25 տոկոսը»:
Հայկական պատվիրակության անդամ Վահե Էնֆիաջյանը նիստը նախագահողից առանձին կարգով ձայնի իրավունք է պահանջել, որպեսզի պատասխանի ադրբեջանցու խոսքերին, բայց, քանի որ նախագահողը նույնպես ազգությամբ ադրբեջանցի էր, հայկական պատվիրակության ներկայացուցչին այդպես էլ ձայնի իրավունք չի տրվել:
Հարկ է նշել, որ հաջորդ օրվա նիստի ժամանակ բավական սուր բանավեճ է տեղի ունեցել, որն արժանացել է միջազգային ավելի քան 10 երկրի պատվիրակների քննարկմանն ու կոշտ վերաբերմունքին: