Սամվել Կարապետյան
Փորձագետը նշում է, որ վերջին մի քանի հարյուր տարվա ընթացքում Վանա լճի մակարդակն անընդհատ բարձրանում է, և լճափնյա գյուղերն իրենց գերեզմանոցներով ջրասույզ են լինում։
«Քանի որ լիճը բարձրացել է, լճափնյա հնավայրերն էլ անցել են ջրի տակ։ Ուրիշ բացատրություն չունեմ»,- ասաց Կարապետյանը։
Նրա խոսքով` շատ գերեզմանոցներ կան, որ ջրի տակ են մնացել, և դա բոլորվին էլ վատ չէ,
«Վատ չէ, որովհետև, գանձախույզները տակնուվրա են անում ցամաքում գտնվող բոլոր հուշարձանները, նույնը չեն կարողանում անել ջրում։ Ջուրը կարծես պահապան լինի։ Ջրի մակարդակի բարձրացումը եկել է փրկելու բազմաթիվ հնավայրերը»,- ասաց Կարապետյանը։