ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի — Sputnik. Ժոզե Մոուրինյուն հայտնել է նաև, որ 27-ամյա ֆուտբոլիստը խաղային ժամանակ կստանա հոլանդական «Ֆեյենորդի» դեմ։ Այս մասին գրում է armsport.am-ը։
«Մխիթարյանը մոտ է խաղալուն։ Ասել եմ նրան, որ նա կընդգրկվի «Ֆեյենորդի» դեմ խաղում։ Նա փորձում է։ Ակնհայտ է, որ նա երջանիկ չէ, սակայն նա իր հիասթափությունը վերափոխում է լավ ձևով. այն է՝ փակել բերանը, ջանասիրաբար աշխատել և փորձել հարմարվել»,- ասել է Մոուրինյուն։
Ըստ պորտուգալացու` «Արսենալի» դեմ խաղի ժամանակ էլ Մխիթարյանին ասել է` սա քո խաղը չէ, քանի որ Հենրիխին պետք չէր 10-20 րոպեով փոխարինման դուրս գալը։
«Մխիթարյանին ասել եմ. «Կարծում եմ, որ քեզ պետք է լավ խաղ և քեզ անհրաժեշտ է լինել մեկնարկային կազմում, եթե ոչ, ապա սկսել երկրորդ խաղակեսից։ Նրան անհրաժեշտ է ավելի քիչ ճնշում և ավելի լավ պայմաններ իր որակները բացահայտելու համար»,- պորտուգալացի մասնագետի խոսքը մեջբերում է անգլիական ակումբի պաշտոնական կայքը։