ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի — Sputnik. American Music Awards երաժշտական հեղինակավոր մրցանակի` «Տարվա արտիստ» գլխավոր անվանակարգի հաղթող է ճանաչվել ամերիկացի երգչուհի Արիանա Գրանդեն։
Պարգևատրման արարողությունն անցկացվում էր Լոս Անջելեսի Microsoft Theater-ում, մրցանակաբաշխությունն հեռարձակում էր ABC հեռուստաընկերությունը։
«Շնորհակալություն բոլորին։ Սրտանց սիրում եմ ձեզ», — մրցանակը ստանալուց հետո ասել է Գանդեն։
«Տարվա արտիստ» կոչման համար պայքարում էին նաև Մակ Միլլերը, Ջասթին Բիբերը, Ռիհանան, The Weeknd-ը, Սելենա Գոմեսը, Քերի Անդերվուդն ու հիփ-հոփ կատարող Դրեյքը։
«Լավագույն նոր արտիստ» է ընտրվել բրիտանացի երգիչ Զեյնը, որի մրցակիցներն այս անվանակարգում կանադացի Ալեսիա Կարայան էր, ամերիկյան The Chainsmokers դիջեյ-դուետը, DNCE ֆանկ-փոփ-խումբն ու կանադացի հեղինակ կատարող Շոն Մենդեսը։
American Music Awards (AMA) մրցանակաբաշխությունն անցկացվում է 1973 թվականից, «Գրեմմիի» և այլ երաժշտական մրցանակաբաշխությունների հիմնական մրցակիցն է։ Մրցույթի մասնակիցներին ընտրում են` հաշվի առնելով նրանց ունեցած կոմերցիոն հաջողությունը, ըստ նրանց երգերի վաճառքի ծավալի։ Հաղթողին քվեարկության միջոցով ընտրում են արտիստների երկրպագուները։