00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:21
2 ր
Ուղիղ եթեր
09:27
33 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
33 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
3 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:03
7 ր
Ուղիղ եթեր
19:00
3 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:20
6 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Исторический ликбез
Победа под Полтавой: почему Северная война продолжалась?
15:04
23 ր
Исторический ликбез
Полтавская битва: как русские шведов разгромили
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
On air
18:19
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մամուլի տեսություն. «Շանտղություն»` ըստ վարչապետի, Շարմազանովը` բանակի համար

© Sputnik / Asatur YesayantsՄամուլ
Մամուլ - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ի՞նչ են գրում թերթերը։ Sputnik Արմենիան ներկայացնում է նոյեմբերի 12–ի մամուլի տեսությունը

Ժամանակ. «Դաշինքներ»

Աժ ընտրություններից դեռ մի քանի ամիս առաջ արդեն ուրվագծվում է, որ ընտրություններին մասնակցելու է մի քանի դաշինք։

«Եթե Գագիկ Ծառուկյանը վերադառնա քաղաքականություն, ապա ընտրություններին մասնակցելու է դաշինքով` «Միասնություն» անվան տակ, որի մեջ մտնելու է ԲՀԿ-ն, ըստ ամենայնի` նաև Խաչատուր Սուքիասյանն ու Գուրգեն Արսենյանը։ Չի բացառվում, որ Ռոբերտ Քոչարյան-Օսկանյան տանդեմը հայտարարի դաշինքով ԱԺ ընտրություններին մասնակցելու մասին։ Իշխող ՀՀԿ-ն նույնպես ընտրություններին գնալու է դաշինքով, և շատ հնարավոր է, որ այն չկրի ՀՀԿ անվանումը։ Ամենաբարդը ընդդիմադիր ուժերի միավորումն է։ «Հանրապետության» առաջնորդ Արամ Սարգսյանն ընդունելի է գրեթե բոլորի համար, բայց պոտենցիալ միավորվողները թշնամանքի հասնող տարաձայնություններ ունեն միմյանց հետ»,- գրում է թերթը։

Հրապարակ. Փոփոխություններ ՊԵԿ-ում

Թերթի տեղեկություններով՝ ՊԵԿ-ում խոշոր կառուցվածքային փոփոխություններ են սպասվում։ Թերթը լավատեղյակ աղբյուրից տեղեկացել է, որ Վարդան Հարությունյանը մտադիր է փակել քաղաքի տեսչությունները, ստեղծել ՓՄՁ տեսչություն, մեկ մարզային տեսչություն և խոշոր հարկ վճարողների տեսչություն։

Вардан Арутюнян - Sputnik Արմենիա
ՊԵԿ-ը հրաժարվեց Դիլիջանի ուսումնական կենտրոնից

«Արդյունքում հարյուրավոր մարդիկ կազատվեն աշխատանքից, այնպես որ՝ այժմ հարկայինում ահուդողի մեջ են, փող աշխատելու տարբերակ չկա, դեռ մի բան էլ կարող է կրճատվեն։ Մարզերում հարկային հոսքերը վերահսկելու համար ՊԵԿ նախագահին վստահելի մարդիկ են պետք, և այստեղ նորից օգնության են հասնում «գազավիկները»։ Հնարավոր է՝ որոշ շրջաններում գազի պետերը դառնան հարկայինի պետեր։ Դրանից բացի՝ Հարությունյանը մտադիր է ներքին անվտանգության վարչությունը մտցնել օպերատիվ հետախուզության վարչության մեջ։ Վերջերս այս 2 մարմիններում կադրային փոփոխություններ էին եղել»,-գրում է թերթը։

Առավոտ. Շարմազանովն ու նվազագույն աշխատավարձ ստացողը չեն կարող նույն գումարը տալ

Ըստ թերթի` ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը ճանաչում է բազում մտավորականների, քաղաքացիների, նաև ընդդիմության ներկայացուցիչների, ովքեր ապրիլյան պատերազմից հետո մասնավոր զրույցներում և սոցցանցերում առաջարկել են ուղղակի մասնակցություն ունենալ անվտանգության խնդիրների լուծմանը։ Շարմազանովը, անդրադառնալով կառավարության նախագծերից մեկին, որով առաջարկվում է ամեն աշխատող քաղաքացուց բանակին ամսական փոխանցել 1000-ական դրամ, ասել է.

«Ճանաչելով Վիդեն Սարգսյանին` ես համոզված եմ, որ ինքը պատրաստ է, որպեսզի բոլորով միասին քննարկենք և գտնենք հիմնադրամի արդյունավետ, օբյեկտիվ կառավարման մեխանիզմներ,-ասաց նա` հնչեցնելով և իր հարցին պատասխանելով,-արդյոք արդա՞ր է, որ Էդուարդ Շարմազանովը, որը ստանում է մի քանի անգամ ավելի շատ աշխատավարձ, քան նվազագույն աշխատավարձ ստացողը, նույն հազար դրամը տան։ Իհարկե` ոչ։ 1000 դրամը նվազագույն շեմն է։ Ես կարծում եմ, որ դա էլ կքննարկենք, որ ավելի շատ աշխատավարձ ստացողը տա ավելի շատ, քիչը` քիչ»։

Հայոց աշխարհ. «Շանտղություն»

Թերթն անդրադարձել է վարաչապետ Կարեն Կարապետյանի հայտարարությանը, թե «ուղղակի շանտղություն է, որ մենք թույլ ենք տալիս կամ չենք հետևում` մեր երեխան, մեր հարսը, մեր աղջիկն ինչ են ուտում»։ Վարչապետը սա ասել է` անդրադառնալով սննդի անվտանգության և որակի ապահովման խնդրին։ 

«Վարչապետը հետաքրքրվել է նաև` կա՞ արդյոք վիճակագրություն, թե նախորդ տարիների ընթացքում իրականացված ծրագրերի արդյունքում քանի ֆերմեր է ուսուցանվել և որակապես գրագետ բիզնես վարել։ «Մենք մինչև որակը չփոխենք, չգիտեմ` ուր ենք գնալու։ Ընդհանրապես վաղվա օրը գրագետ մարդու օր է։ Եթե դու ժամանակակից չես, եթե դու չգիտես` ինչ ես անում և էֆեկտիվ չես, դու շանս չունես դիմանալու մրցակցային դաշտին»»,-վարչապետի խոսքն է փոխանցում թերթը։

Кристине Гюрджян - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Հակաբիոտիկները մարդու օրգանիզմ են թափանցում նաև սննդի միջոցով

Հրապարակ. Կադրային փոփոխություններ բժշկականում

Թերթը գրում է, որ Հերացու անվան պետական բժշկական համալսարանում կադրային փոփոխությունները շարունակվում են։ Ռեկտորի պաշտոնակատար Արմեն Մուրադյանը պաշտոնից ազատել է երկրորդ պրոռեկտորին ևս` ֆինանսատնտեսական աշխատանքների գծով պրոռեկտոր Կարեն Հարությունյանին։

«Մուրադյանը ցանկանում էր փոխել նաև «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի գլխավոր բժիշկ Կարեն Սահակյանին։ Մեզ հետ զույցում Սահակյանն ասել էր, որ դեռ աշխատում է, իսկ թե ապագայում ինչ կլինի, «չի կարող գուշակել»։ Մի հեռացող էլ կա. Բարձրագույն որակավորման հանձնաժողովի նախագահին դիմում է ներկայացրել գիտական աստիճաններ շնորհող «Առողջապահության կազմակերպման» մասնագիտական հանձնաժողովի նախագահ Դերենիկ Դումանյանը, որը հնուց հակասություններ ուներ Մուրադյանի հետ։ Թվում է` հանձնաժողովն անմիջականորեն ռեկտորի հետ կապ չունի, սակայն Դումանյանը հասկացել է, որ Մուրադյան ռեկտորի պարագայում այս հանձնաժողովն այլևս չի կարող ղեկավարել։ Հիշեցնենք, որ Սեյրան Օհանյանի կնոջ` Ռուզաննա Խաչատրյանի դոկտորական ատենախոսությունը փակ, գաղտնի պայմաններում հենց Դումանյանի հովանու ներքո է պաշտպանվել»,- գրում է թերթը։

Ժողովուրդ. Համաներում

Թերթի տեղեկություններով` ՀՀ մի շարք պաշտոնատար անձինք տարբեր հանդիպումներ են ունենում Սերժ Սարգսյանի հետ։

«Այս ընթացքում քննարկվում են մասնավորապես համաներում հայտարարելու անհրաժեշտության և ժամկետների հարցերը։ Մեզ հայտնի դարձավ, որ օրերս նույնաբովանդակ հանդիպում է տեղի ունեցել նաև հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի հետ։ Մանուկյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հաստատեց տեղեկությունը` հավելելով, որ բոլոր հարցերը վերջնականապես չեն քննարկվել. Խոսակցությանը դեռ կվերադառնան։ Հարցին, թե համաներում լինելու՞ է, ՀԽ նախագահը պատասխանեց. «Դա ոչ մեկ չի իմանում։ Երբ մոտ լինենք դրան, ես Ձեզ կասեմ»»,-գրում է թերթը։

Լրահոս
0