ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի — Sputnik. Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջուդիթ Ֆարնուորթը նախօրեին հանդիպում է ունեցել Հայաստանի ազգային հավաքականի ավագ, անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հետ, տեղեկացնում է Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:
«Ինքս, անձամբ լինելով Մանչեսթերից և հանդիսանալով Միացյալ Թագավորության դեսպանը Հայաստանում, անչափ ուրախ եմ, որ հայ ֆուտբոլիստը ներգրավված է բրիտանական հանրահայտ թիմում», — նշել է դեսպան Ֆարնուորթը:
Նա նաև շեշտել է, որ «Մանչեսթեր Յունայթեդի» մեծ երկրպագու է, և Հենրիխ Մխիթարյանին մաղթել ամենայն հաջողություններ բրիտանական թիմում:
Ֆուտբոլիստը շնորհակալություն է հայտնել դեսպանին՝ ուշադրության և բարեմաղթանքների համար՝ վստահեցնելով, որ ջանք չի խնայի թիմում լավագույնս հանդես գալու համար: