00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:34
5 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
8 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:32
5 ր
Ուղիղ եթեր
09:45
15 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀՀ ԱԺ նախագահը շնորհավորել է երիտասարդներին

© Sputnik / Asatur YesayantsШенгавит, Ереван.
Шенгавит, Ереван. - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Գալուստ Սահակյանի շնորհավորական ուղերձում նշված է, որ երիտասարդությունը քաղաքական գործընթացների կիզակետում է և քաղաքացիական հասարակության հիմքը։

ԵՐԵՎԱն, 10 նոյեմբերի — Sputnik. Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Երիտասարդության համաշխարհային օրվա առթիվ։

«Այս տարի նշեցինք Հայաստանի անկախության 25-ամյակը: Այն ոչ միայն մեր պատմության փայլուն էջն է, այլև ժամանակի երիտասարդության մեծագույն ձեռքբերումներից մեկը, որովհետև 25 տարի առաջ հենց երիտասարդությունն էր անկախության հիմնաքարը հանդիսացած արցախյան շարժման ամենաակտիվ ուժը»,- ուղերձում նշել է ԱԺ նախագահը:

Ըստ նրա` այսօր էլ երիտասարդությունը քաղաքական գործընթացների կիզակետում է և քաղաքացիական հասարակության հիմքը` ավելի ինքնուրույն, ավելի խելամիտ ու ավելի նախաձեռնող գործելակերպով, ավելի թարմ շնչառությամբ:

«Իսկ թարմ շնչառության ու թարմ գաղափարների անհրաժեշտություն եղել է ու կա բոլոր ժամանակներում և բոլոր այն երկրներում, որտեղ ոչ միայն ցանկանում են առաջ շարժվել, այլև իսկապես քայլում են այդ ուղղությամբ»,- ասել է Սահակյանը:

© Официальный сайт НС АрменииԳալուստ Սահակյան
Галуст Саакян - Sputnik Արմենիա
Գալուստ Սահակյան

ԱԺ խոսնակի խոսքով` այն, որ այսօրվա երիտասարդներն ավելի լավ են կողմնորոշվում, թե ինչպես ապրել, ինչպես և ինչի մասին երազել ու ինչպես իրականություն դարձնել երազանքը, անկախության լավագույն ձեռքբերումներից է և անխուսափելի անհրաժեշտություն ներկա ժամանակներում:

«Աշխարհն ավելի գործնական, ավելի զգացմունքազերծ ու նույնիսկ ավելի սառն է դարձել` պարտադրելով հնարավորինս խուսափել այն մտածելակերպից, թե ով պետք է մեզ ինչ-որ բանով օգնի, ով պետք է մեզ ինչ-որ բան նվիրի»,- նշել է ԱԺ նախագահը:

Նա վստահեցրել է` հաջողության են հասնում նրանք, ովքեր չեն տրտնջում և խղճահարություն չեն ակնկալում, ովքեր նպատակասլաց առաջ են շարժվում, ովքեր մտածում են և միտքը` գաղափար, գաղափարը` գործ դարձնում, ովքեր հաջողությամբ կարողանում են համադրել ավանդույթն ու նորարարությունը, ովքեր գիտակցում են, որ իրենց հաջողությունը իրենց երկրի ու ժողովրդի հաջողությունն է, իրենց ճակատագիրը` երկրի ճակատագիրը:

«Վստահ եմ, որ դուք` Հայաստանի երիտասարդներդ, լիարժեքորեն եք զգում ժամանակն ու պահը, ձեր պատասխանատվությունը երկրի ճակատագրի հանդեպ և պատրաստ եք գործնականորեն մասնակցել այն ապագայի կերտմանը, որը երազում եք և որին էլ ուղղված են ձեր միտքն ու խոհը, ձեր խոսքն ու գործը»,- ասված է ԱԺ նախագահի շնորհավորական ուղերձում:

Լրահոս
0