00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մխիթարյան. Մեսիի չափ չէ, բայց կօգնեմ ՅՈՒՆԻՍԵՖ–ին

© rsportГенрих Мхитарян
Генрих Мхитарян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Մխիթարյանը, լինելով ՅՈՒՆԻՍԵՖ–ի բարի կամքի դեսպան, պատրաստվում է օգնել երեխաներին։

ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի — Sputnik. Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ՅՈւՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպան դառնալուց հետո պատասխանեց լրագրողների հարցերին:

«ՅՈւՆԻՍԵՖ-ի դեսպան լինելը շատ կարևոր է ինձ համար։ Կփորձեմ ամեն ինչ անել, որպեսզի օգնեմ երեխաներին։ Բոլոր երեխաներն էլ օգնության կարիք ունեն: Սկզբում կօգնեմ իմ խորհուրդներով, իսկ հետագայում պատրաստ եմ ամեն ինչ անել, խնդիր չկա»,- ասաց նա:

Պատասխանելով այն հարցին, որ ՅՈւՆԻՍԵՖ-ին ֆուտբոլիստները մեծ օգնություն են ցուցաբերում, օրինակ, Լիոնել Մեսին Արգենտինայի կազմակերպությանը ֆինանսական մեծ օգնություն է տրամադրում, ինքը և՞ս նման նպատակ ունի, նա նշեց, որ նշանակվել է բարի կամքի դեսպան, ուրեմն պետք է կարողանա օգնել:

«Ճիշտ է` Մեսիի չափ գուցե չկարողանամ օգնել, բայց կփորձեմ իմ հնարավորությունների չափով ամեն ինչ անել»,- ասաց Մխիթարյանը:

Ֆուտբոլիստը նշեց, որ ըստ նախնական պայմանավորվածության` ՅՈՒՆԻՍԵՖ-ի միջոցառումները կազմակերպվելու են այն ժամանակ, երբ ինքը լինի արձակուրդում։

«Երբ լինեմ Հայաստանում, կլինեմ նրանց տրամադրության տակ»,- հայտնեց նա:

Генрих Мхитарян стал послом доброй воли ЮНИСЕФ в Армении - Sputnik Արմենիա
Մխիթարյանը պաշտոնապես դարձավ ՅՈՒՆԻՍԵՖ–ի բարի կամքի դեսպան

Մխիթարյանը պատասխանեց նաև այլ հարցերի։ Մասնավորապես` նշեց, որ Հայաստանի հավաքականի մարզիչ Արթուր Պետրոսյանն իր համար եղել է Հայաստանի հավաքականի պատմության լավագույն խաղացողներից մեկը, եթե ոչ` լավագույնը:

«Նա լավ է հասկանում ֆուտբոլը, կարծում եմ` միասին կարող ենք հաջողությունների հասնել: Նա կարող է հավաքականին ինչ-որ բան տալ»,- ասաց նա:

Անդրադառնալով «Մանչեսթեր Յունայթեդում» իր դերին` Մխիթարյանը նշեց, որ ամեն ինչ շատ լավ է:

«Ճիշտ է` քիչ խաղաժամանակ եմ ստանում, սակայն դա խոչընդոտ չէ: Երկար ճանապարհ եմ անցել այնտեղ հասնելու համար, ոչինչ չի կարող խանգարել ինձ իրականացնել երազանքս: Եթե հանձնվեմ, ուրեմն ոչնչի չեմ հասել և ոչինչ չեմ արել: Փորձում եմ ուժ գտնել, պայքարել այս իրավիճակում: Ամեն ինչ անելու եմ իմ ուզածին հասնելու համար»,- ասաց Մխիթարյանը։

Նշենք, որ Մխիթարյանը պաշտոնապես ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպան դարձավ Երևանում` ֆուտբոլի ակադեմիայում։ Արարողությանը Մխիթարյանից բացի ներկա էր նաև ՅՈւՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Տանյա Ռադոչայը: Մխիթարյանին հանձնվեց ՅՈւՆԻՍԵՖ-ի գրությամբ խաղաշապիկ։

Լրահոս
0