ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի — Sputnik. Ռուսաստանի Կուզնեցկ քաղաքում կբացվի հայ-ռուսական բարեկամության պուրակ, հաղորդում է penzainform.ru-ն։
Համապատասխան նախաձեռնությամբ հանդես է եկել տեղի հայությունը։
Պուրակի գտնվելու վայրի մասին որոշումն արդեն ստորագրվել է, այն կստեղծվի Կիրովի փողոցում։
«Հայաստանն աշխարհի առաջին երկիրն է, որը քրիստոնեությունն ընդունել է որպես պետական կրոն։ Երկրում կարելի է տեսնել շատ մշակութային շինություններ, որոնք յուրահատուկ ազգային դիմագիծ ունեն, և մեզ մոտ ծագեց Կուզնեցկի բնակիչներին մեր մշակույթին ծանոթացնելու գաղափարը»,- ասել է նախագծի նախաձեռնող Արծրուն Արշակյանը։
Նախագծի համաձայն` պուրակի մուտքի մոտ կլինի կամար` երկու միահյուսված դրոշների տեսքով, փոքրիկ մատուռ կկառուցվի, կտեղադրվեն խաչքար, նստարաններ, շատրվան։