00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մամուլի տեսություն. Իշխանությունները կարող են արժեզրկել դրամը

© Sputnik / Asatur YesayantsՄամուլ
Մամուլ - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ի՞նչ են գրում թերթերն այսօր։ Sputnik Արմենիան ներկայացնում է նոյեմբերի 2–ի մամուլի տեսությունը։

Հրապարակ. Հիմա էլ Սեյրան Օհանյանին ուղղորդում են դեպի «Միասնական Արմենիա»

«Հրապարակ» թերթը գրում է, որ իր տեղեկություններով` այլևս դժվար թե իրականություն դառնա Վիկտոր Դալլաքյանի կուսակցական նախագիծը, որն առաջին հերթին «կարվել» էր Սեյրան Օհանյանի հագով: Առաջին լուրջ ֆինանսական տրանշից հետո «աղբյուրը» ցամաքել է, իսկ նրանք, ովքեր կարող էին «մոտ գնալ» այդ կուսակցությանը, խստորեն զգուշացվել են:

«Այս օրերին փորձ է արվում Սեյրան Օհանյանին ուղղորդել դեպի «Միասնական Արմենիա», որն Ամարասի Արթուրի` Վահագն Հովնանյանի փեսա Արթուր Ալեքսանյանի պրոյեկտն է: Ի դեպ, Արթուր Ալեքսանյանն ու Սեյրան Օհանյանը քավոր-սանիկ են, և Սեյրան Օհանյանի` Վահագնի թաղամասում կառուցվող տունը հեռու չէ Հովնանյան-Ալեքսանյանների տնից, իսկ Արթուր Ալեքսանյանը, որը համարվում է ղարաբաղյան «կլանի» ներկայացուցիչ և իր հայացքներով առավելաբար Ռոբերտ Քոչարյանին հարող անձ, ցանկանում է իր կառույցի ներքո համախմբել և՛ «Գլոբալ հայեր» նախագիծը, և՛ «Հոգևոր Հայաստանը», և՛ «Արդարություն Հայաստանում»-ը ու երկպալատանի խորհրդարան ստեղծել Հայաստանում»,– գրել է թերթը:

Следственный комитет Армении - Sputnik Արմենիա
ՀՔԾ. Ոստիկանները խոչընդոտել են լրագրողների աշխատանքն ու վնասել տեխնիկան

Ժողովուրդ. Նոր չարաշահումներ ՃՈ-ում. հերթը հասել է ոստիկանապետերին

«Ժողովուրդ» թերթը գրում է, որ ՀՀ ճանապարհային ոստիկանությունում նոր չարաշահումներ են հայտնաբերվել: Թերթը դեռ հուլիսի 2-ին գրել էր, որ տարբեր անվճարունակ քաղաքացիներ, համաձայնության գալով թանկարժեք մեքենաներ ունեցողների հետ, նրանց հասցեագրված ճանապարհային երթևեկության կանոնների խախտման վարչական ակտերն իրենց անունով են վերահասցեագրել, որպեսզի տուգանքները չվճարեն: Սակայն կարճ ժամանակ անց օրինախախտները հայտնաբերվել են: 

«Ավելին՝ ՀՀ հատուկ քննչական ծառայությունը բացահայտել է, որ այս գործարքների արդյունքում ՀՀ ճանապարհային ոստիկանությանը խաբեությամբ պատճառվել է 20 մլն 500 հազար դրամ գույքային վնաս: Եվ այսպես, «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ այս քրեական գործով հարցաքննվել են ՀՀ ճանապարհային մի շարք ոստիկանապետեր: Թե ինչպես են նրանք բացատրել իրենց անփութությունն ու անհետևողական գործելաոճը, դեռևս հայտնի չէ»,- գրում է թերթը:

Հայկական ժամանակ. Իշխանությունները կարող են արժեզրկել դրամը

«Հայկական ժամանակ» թերթը գրում է, որ ըստ պաշտոնական վիճակագրության` սեպտեմբերի 30-ի դրությամբ Հայաստանի պետական պարտքը կազմել է 5 միլիարդ 594 միլիոն դոլար: Միայն մեկ ամսում պարտքը աճել է 110 միլիոն դոլարով, իսկ տարվա սկզբից` 517 միլիոն դոլարով:

«Վերջին շրջանում պարտքի «անատոմիայում» արձանագրվում է ուշագրավ փոփոխություն: Իշխանությունը շեշտը դրել է ոչ թե արտաքին, այլ ներքին պարտքի կուտակման վրա: Եթե տարվա սկզբից արտաքին պարտքը աճել է մոտ 10 տոկոսով, ապա ներքին պարտքը՝ մոտ 30 տոկոսով: Կառավարությունը մոտ 1 միլիարդ դոլարին համարժեք դրամի պարտատոմս է վաճառել և դրանք պետք է ետ գնի բարձր տոկոսներով: Սակայն եթե դրամը արժեզրկվի, ապա կստացվի, որ այդ պարտատոմսերը ետ են գնվելու ավելի էժան, քան վաճառքի գինն էր: Ու ստացվում է, որ կառավարությունը շահագրգռված է մի ինչ-որ պահի արժեզրկել դրամը, ինչի շնորհիվ ներքին պարտքի սպասարկման վրա գումար չի ծախսի»,- գրում է թերթը: 

Հրապարակ. ՕԵԿ-ական Բոթոյանն արդեն ՀՀԿ-ական է. նա իրեն «ճամբարափոխ» չի համարում

«Հրապարակ» թերթը գրում է, որ ԱԺ պատգամավոր Կարեն Բոթոյանը` գործարար Սերգեյ Մանուկյանի (Շինանյութի Սերոժ) փեսան, երեկ ՀՀԿ-ին է անդամագրվել։ Նա մինչև 2014-ի մայիսն ՕԵԿ-ում էր, երբ ՕԵԿ-ը որոշեց քառյակի հետ չմասնակցել կառավարության ծրագրի քվեարկությանը, հեռացավ: Ծրագրի քվեարկության ժամանակ ՀՀԿ-ն քվորում ապահովեց նաև Կարեն Բոթոյանի շնորհիվ։

Денежные купюры - Sputnik Արմենիա
Ինձնից հետո թեկուզ ջրհեղեղ կամ ինչու ավելացավ Հայաստանի պետական պարտքը

«ՕԵԿ-ականները հայտարարեցին, որ գործարարին ճնշել են Հովիկ Աբրահամյանն ու Գագիկ Խաչատրյանը, ճնշումներ կան նաև նրա աներոջ նկատմամբ։ Բոթոյանն իրեն ճամբարափոխ եղած չի համարում. «Ի սկզբանե ՕԵԿ-ն ու ՀՀԿ-ն գնում էին մեկ ճանապարհով, հենց 2014-ին ՕԵԿ-ը որոշեց դառնալ ընդդիմություն ու գնալ այլ ճանապարհով, այսինքն՝ ես երբ դարձել եմ պատգամավոր, որ ճանապարհով գնացել եմ, նրանով էլ շարունակում եմ գնալ… Սերժ Սարգսյանի ուղղորդած ճանապարհով, ես իմ ճանապարհը չեմ փոխել»»,- գրում է թերթը։

Ռեսպուբլիկա Արմենիա. Մոնտեվիդեոյում հրապարակն անվանակոչել են Մարտին Տերյանի անունով

Թերթը գրում է, որ Պենյարոլ թաղամասի բնակիչների խնդրանքով Ուրուգվայի մայրաքաղաք Մոնտեվիդեոյի կենտրոնական հրապարակներից մեկն անվանվել է Հայոց ցեղասպանությունից փրկված Մարտին Տերյանի անունով, հաղորդում է։ Մարտին Տերյանը ծնվել է 1913թ-ին Մարաշում, մահացել` 2006թ-ին Մոնտեվիդեոյում, ուր հասել է` փրկվելով Հայոցցեղասպանությունից։ Պենյարոլում նա խանութ է բացել, որն աշխատել է 40 տարի։

Տերյանը և նրա կինը միշտ օգնել են Պենյարոլ թաղամասի ընչազուրկ երեխաներին` նրանց կերակրելով։ Ի նշան բնակիչների երախտագիտության` այդ շրջանի հրապարակը կոչվել է Տերյանի անունով։ 1990-ականներին Տերյանը Հայաստանի քաղաքացու անձնագիր է ստացել, իսկ նրա վկայությունների հիման վրա ֆիլմ է ստեղծվել Հայոց ցեղասպանության մասին։

Լրահոս
0