ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի — Sputnik. Նոյեմբերի 2-ի ժամը 10.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են, հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։
Դժվարանցանելի են Գեղարքունիքի մարզի ճանապարհները, Սպիտակի ոլորանները, Լոռու մարզի Ստեփանավան, Վանաձոր, Ալավերդի քաղաքների ճանապարհները, Սյունիքի մարզի Սիսիան, Գորիս քաղաքների ճանապարհները և Վարդենյաց լեռնանցքը:
Սյունիքի մարզի Սիսիան, Գորիս, Կապան քաղաքներում տեղում է ձյուն, իսկ Գեղարքունիքի մարզի տարածքում՝ թույլ ձյուն:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Լարսի անցակետը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: