Վրեժ Քասունին նշեց, որ փառատոնը հրաշալի արդյունք ունի, սակայն աջակցության կարիք կա։ Այդ իսկ պատճառով դրամահավաք է կազմակերպվում։
Արդեն 8-րդ տարին է, երբ աշնան գունագեղությունը ոչ միայն մայրաքաղաքն է զարդարում, այլև Երեւանի կինոթատրոնների ու արվեստի կենտրոնների էկրանները` անիմացիոն կինոյի «ՌեԱնիմանիա» միջազգային փառատոնի միջոցով:
Ավանդույթ դարձած փառատոնը կպահպանի իր անկախությունն ու գունագեղությունը, եթե համարժեք միջոցներ լինեն։