00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:50
10 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:07
41 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:25
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:52
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մամուլ. Անառակ որդու վերադարձը, և ում կյանքն է ուզում դժոխքի վերածել պատգամավորը

© Sputnik / Asatur YesayantsՄամուլ
Մամուլ - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ի՞նչ են գրում թերթերն այսօր։ Sputnik Արմենիան ներկայացնում է հոկտեմբերի 6–ի մամուլի տեսությունը։

Հրապարակ. «Կարեն Կարապետյանը սկսել է սանկցիաներ կիրառել Դավիթ Հարությունյանի նկատմամբ»

Թերթը գրում է, որ վարչապետ Կարեն Կարապետյանը Դավիթ Հարությունյանին իջեցրել է աստղային բարձունքից և հասկացրել, որ վունդերկինդների ժամանակներն անցել են։

«Սկսել է սանկցիաներ կիրառել նրա նկատմամբ։ Մեր տեղեկություններով՝ վարչապետը վերցրել է Դավիթ Հարությունյանին սպասարկող երկու մեքենաները և դրա փոխարեն տրամադրել «Պրադո»։ Բանն այն է, որ տարիներ ի վեր կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարն ունեցել է երկու ծառայողական մեքենա՝ Honda CR-V BMW 523, և, որպես արտոնյալի, օպտիմալացումները, մեքենաների կրճատումները շրջանցել են նրան։ Եվ ահա պարզվում է՝ վարչապետը նման կոմպլեքսներ չունի։ Նա Դավիթ Հարությունյանին զրկել է «ԲՄՎ»-ից, իսկ Honda CR-V-ն էլ տվել է նրա տեղակալին։ Կառավարության մեր աղբյուրն ասում է, որ աշխատակազմի ղեկավար-նախարարին տրված նոր մեքենան անհամեմատ զիջում է նախկիններին։ Սա ոգևորություն է առաջացրել Դավիթ Հարությունյանին չսիրողների շրջանում»,- գրում է թերթը։

Карен Карапетян - Sputnik Արմենիա
ՀՀ վարչապետի անկեղծ պատասխանը` «չգիտեմ»

Հայկական ժամանակ. «Նոր կառավարության ծրագրի մշակումը ստանձնել է ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարար Վահրամ Ավանեսյանը»

Թերթը տեղեկություններ ունի, որ նոր կառավարության ծրագիրը մշակելու է Վահրամ Ավանեսյանը։

«Կարելի Է ասել, որ նա խորը մասնագիտացած Է կառավարության համար ծրագրեր մշակելու գործում։ Որքան էլ Վահրամ Ավանեսյանը առանձնանա իր ազատական հայացքներով ու տնտեսագիտական խորը ու ժամանակակից գիտելիքներով, նրան կարելի է համարել «երազող»։ Նրա մշակած և ոչ մի ծրագիր մինչ օրս, մեծ հաշվով, չի իրականացել։ Իսկ դրա հիմնական պատճառն այն է, որ նա իր ծրագրերը կազմում Է առանց քաղաքական «բաղադրիչները» հաշվի առնելու։ Ավանեսյանի մշակած ծրագրերի տրամաբանության մեջ իշխանությունը պետք է հաղթահարի կոռուպցիան. ստեղծի մրցակցային դաշտ…։ Իսկ դա ոչ մի կերպ տեղի չի ունենամ, ու այդ ծրագրերը հաջողությամբ տապալվում են մեկը մյուսի հետևից»,- գրում է թերթը։

Артак Манукян в гостях у радио Sputnik Армения - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Տնտեսագետ. հանրությունը սպասում է կառավարության կոնկրետ քայլերին

Հայոց աշխարհ. «Նորից սպառնում է»

Տիգրան Ուրիխանյանն ավելի վաղ հայտարարել էր մանդատը վայր դնելու մասին։ Երեկ նա հստակեցրել է, թե ինչով է զբաղվելու։

«Ես անհրաժեշտություն ունեմ վերանայելու իմ քաղաքական գործունեությունը և իմ պայքարին նոր շունչ հաղորդելու` ժողովրդին ժողովրդի կյանքը կործանողներից ազատելու ուղղությամբ։ Այսուհետ իմ քաղաքական կենսագործունեությունն ունի մեկ նպատակ` ազատել ժողովրդին Շարմազանովի նմաններից, որի կյանքն այսօրվանից դառնալու է դժոխք»,- գրում է թերթը` մեջբերելով Տիգրան Ուրիխանյանին։

Ժամանակ. «Անառակի վերադարձը»

Թերթը ենթադրում է, որ Գագիկ Ծառուկյանը վերադառնում է քաղաքականություն։

«Երեկ երեկոյան Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի գրանդ» համալիրում տեղի է ունեցել Ծառուկյանի և ԲՀԿ վերնախավի հանդիպումը, որի ընթացքում քննարկվել է Ծառուկյանի` քաղաքականություն վերադառնալու հարցը։ Ըստ շրջանառվող լուրերի` նախնական որոշում է կայացվել, որ Ծառուկյանը վերադառնում է քաղաքականություն»,- գրում է թերթը։

Ժողովուրդ.Սեյրան Օհանյանը` ընդդիմադիրների շարքում

Թերթի տեղեկություններով` Հովիկ Աբրահամյանի հրաժարականից ու կառավարության արձակվելուց հետո, երբ պարզվել է, որ Սեյրան Օհանյանն այլևս չի վերանշանակվելու ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնում, Սերժ Սարգսյանը նրան երկու անգամ իր մոտ է հրավիրել և տարբեր պաշտոններ առաջարկել։

Арцрун Ованнисян - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Արծրուն Հովհաննիսյան. կուլ մի տվեք հակառակորդի խայծը

«Սկզբում ՀԱՊԿ քարտուղարի, այնուհետև ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի, իսկ վերջում էլ անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնները։ Սակայն նախկին նախարարը բոլոր առաջարկները մերժել է։ Սեյրան Օհանյանը բաց տեքստով ասել է, որ ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնից բացի իրեն այլ առաջարկներ չեն հետաքրքրում։ Ամենևին բացառված չէ, որ առաջիկայում պաշտպանության նախկին նախարարը կհամալրի Սերժ Սարգսյանից նեղացած և ընդդիմադիր կերպարի մեջ տեղավորվող պաշտոնյայի շարքերը»,-գրում է թերթը։

Առավոտ. «ՀԱՊԿ հիմնադրամն արհամարհում է ՀՀ օրենքն ու Երևանի քաղաքապետարանի որոշումը»

Հերացի 2 հասցեում «Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության ակադեմիա» հիմնադրամը շենք է կառուցում, որը խնդիրներ է առաջացնում Այգեստան փողոցի շենքերի լուսավորության համար։

«Քաղաքացիները դիմել են Երևանի քաղաքապետ Տաոն Մարգարյանին` խնդրելով դադարեցնել կամ կասեցնել ՀԱՊԿ հիմնադրամի կողմից իրականացվվող շինարարությունը։ Քաղաքապետը պատասխանել է` ՀԱՊԿ հիմնադրամի շինարարությունն օրինական է և համապատասխանում է սահմանված նորմերին։ Չհաշտվելով քաղաքապետի հիմնավորման հետ` բնակիչները Երևանի քաղաքապետարանին դատի են տվել։ Ըստ օրենքի` ՀԱՊԿ հիմնադրամը պարտավոր է դադարեցնել շինարարությունը, մինչև դատավորը որոշում կկայացնի։ Այդ մասին ՀԱՊԿ ակադեմիային գրավոր զգուշացրել են Երևանի քաղաքապետարանից, սակայն ակադեմիայի հիմնադրամն արհամարհել է զգուշացումն ու օրենքը լայն թափով շինարարություն է կատարում»,- գրում է թերթը։

Լրահոս
0