ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի — Sputnik. Հայաստանում ձերբակալված Ռուսաստանի քաղաքացի Սերգեյ Միրոնովն այսօր Երևանից մեկնեց Մոսկվա, հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով փաստաբան Կարեն Ներսիսյանին։
«Իմ պաշտպանյալը Երևանից Մոսկվա է մեկնել», — ասաց նա։ Մանրամասներ նա հրաժարվեց հայտնել։
Երեսնամյա մոսկվացի Սերգեյ Միրոնովն ԱՄՆ-ի հայցով ձերբակալվել էր Հայաստանում։ Նրա նկատմամբ միջազգային հետախուզում էին հայտարարել` զենքի վաճառքի կասկածանքով։
Ինչպես հայտնել է ՌԻԱ Նովոստին, Միրոնովն աշխատում է «Սինեզիս» ընկերության Մոսկվայի գրասենյակում։
Կարեն Ներսիսյանը հայտնել է, որ ռուսաստանցուն կասկածում են փողերի լվացման և ռազմական տեխնոլոգիաների ապօրինի փոխանցման մեջ։ Երկուշաբթի Երևանի դատարանը մերժեց դատախազի միջնորդությունը` Միրոնովի ժամանակավոր կալանքը երկարացնելու վերաբերյալ։ Դատախազությունը կարող է բողոքարկել դատավճիռը հինգ օրվա ընթացքում։
Ավելի վաղ Ներսիսյանը հայտնել էր ՌԻԱ Նովոստիին, որ Միրոնովը կարող է Հայաստանը լքել առանց որևէ խնդրի։