Արտակ Լուլուկյան. Գյուղ
Լուլուկյանի խոսքով` հուլիսի կեսերին գյուղում խոզերի կեր չկար, կերի հերթական քանակը բերվեց Վրաստանից։ Նա այդ կերից սկսեց տալ իր խոզերին, տասը օր անց խոզերը սկսեցին սատկել։ Անասնաբույժն ասաց, որ խոզերը թունավորվել են կերից։
Լուլուկյանը սատկած մի խոզին ու կերը հանձնել է Բերդի լաբորատորիա` փորձաքննության, թունավորումը հաստատվել է։ Հետո նա կերը բերել է Երևան, այստեղ նույնպես կերի մեջ հայտնաբերվել են աղիքային խմբի մանրէներ, բորբոսասունկ։ Լուլուկյանն ասում է, որ առաջին փորձաքննության ժամանակ անգամ իրեն ասել են, որ այդ կերի մեջ կերից բացի ամեն ինչ կա։