ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի — Sputnik. Արևելյան Վրաստանում, Մառնեուլի շրջանում տեղի ունեցած հարսանիքի ժամանակ ավելի քան 180 մարդ է թունավորվել, նրանց թվում նաև երեխաներ կան։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով վրացական ԶԼՄ-ներին։
«Ենթադրվում է, որ զանգվածային թունավորման պատճառը սնունդն է կամ խմիչքը։ Թունավորված քաղաքացիները նախօրեին տեղափոխվել են տեղի հիվանդանոցներ` «սուր աղիքային թունավորում» ախտորոշմամբ, իսկ մի քանիսը` մայրաքաղաքի հիվանդանոց։ Բժիշկները հայտնում են, որ հիվանդների դրությունը կայուն է»,- հաղորդում է «Ռուսթավի 2» հեռուստաընկերությունը։
Լրատվական գործակալությունների տվյալով` որոշ տուժածներ արդեն տուն են տեղափոխվել։ Հիվանդների թվում 30 երեխա է եղել։ Ներքին գործերի նախարարությունը հետաքննություն է սկսել։