ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի — Sputnik. Աբու Դաբիի իշխանությունները բազմահարկ շենքերում և քաղաքի փողոցներում հատուկ կայանատեղեր են ստեղծել միայն կանանց համար։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով The National-ին։
Կանանց համար նախատեսված 200 կայանատեղերը վարդագույն և սպիտակ գույներով են ներկված։
Ինչպես հաղորդում է Աբու Դաբիի տեղական ինքնակառավարման հարցերի և տրանսպորտի բաժինը, «կայանատեղերը կանանց կօգնեն ավտոմեքենաները կայանելու և մասնավոր կյանքի անձեռնմխելիության հարցում»։
Կայանատեղերը գտնվում են քաղաքի տարբեր մասերում` պետական հաստատությունների, հյուրանոցների, ծովափի մոտ։
Տեսուչները հետևելու են, որ այդ տեղերը չզբաղեցնեն տղամարդ վարորդները։ Խախտողները կտուգանվեն, իսկ տրասնպորտային միջոցները կառգրավվեն։