ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի — Sputnik. Սիրիայում և Իրաքում գտել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինների զոհերի ավելի քան 70 զանգվածային գերեզմաններ։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով` Ասոշիեյթեդ Պրեսս գործակալությանը։
«Ասոշիեյթեդ Պրեսսի բացառիկ հարցազրույցում և լուսանկարներում հաստատվում է զանգվածային գերեզմանների հայտնաբերումը… Հավանականություն կա, որ ԻՊ-ի նահանջելուց հետո նոր գերեզմաններ կգտնվեն»,- հայտնում է գործակալությունը։
Գործակալության տեղեկատվության համաձայն` ահաբեկիչները նույնիսկ չեն փորձել թաքցնել իրենց զոհերին թաղելու վայրը։ Գերեզմանները երկու ֆուտբոլային դաշտի չափ տարածք են զբաղեցնում։