00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
12:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Исторический ликбез
Фильм "Пророк": мифы и факты об Александре Пушкине
15:04
24 ր
Исторический ликбез
Александр Пушкин: бунтарь или друг царя
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գրետա Վարդանյան. «Ամեն ինչ անելու եմ` դստրիկս ինձնով հպարտանալու առիթ ունենա»

© Sport NewsГрета Варданян
Грета Варданян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
2016թ. Բրազիլիայի Ռիո դե Ժանեյրո քաղաքում կայացած 31–րդ ամառային օլիմպիական խաղերին կհաջորդեն պարալիմպիկ խաղերը։ Սեպտեմբերի 8-19–ը կայանալիք պարալիմպիկ խաղում ծանրամարտ մարզաձևում մեր երկիրը կներկայացնի գյումրեցի ծանրորդուհի Գրետա Վարդանյանը։

ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի —Sputnik. «Չորրորդ իշխանությունը թերթը հարցազրույց է հրապարկել Գրետա Վարդանյանի հետ։

1988թ-ի աղետալի երկրաշարժի հետևանքով ոտքերից զրկված Գրետան ծանրամարտով սկսել է զբաղվել 2007թ-ից։ Ապացուցելու համար, որ հաշմված մարդը կարեկցանքի ու խղճահարության կարիք չունի, ընտրել է հատկապես ծանրաձողի հետ մենամարտելու սպորտաձևը։

Սպորտի լեզվով դիմելով մարդկանց` նա ասում է` տվեք ինձ հնարավորություն, և ես կապացուցեմ ոգու և մարմնի ուժը։

Թերթի հետ զրույցում Գրետան նշել է, որ չնայած դժվարություններին, իր առջև խնդիր է դրել հաղթանակով վերադառնալ։

«Եթե նպատակ ու այն իրագործելու կամքի ուժ չունես, ուրեմն անիմաստ է ապրելը»,- ասել է նա։

Գրետան ծնվել է 1986թ-ին Գյումրիում, սովորել Ֆրանց Վերֆելի անվան միջնակարգ դպրոցում։ Ավարտել է Գյումրու Միքայել Նալբանդյանի անվան մանկավարժական ինստիտուտը` ստանալով հոգեբանի մասնագիտություն։ Մասնակցել է բազմաթիվ միջազգային մրցումների` արժանանալով շատ պարգևների։ Կապուտաչյա գեղեցկուհի մարզիկը հրում վարժությունը կատարելու է պառկած դիրքով։

Պատասխանելով այն հարցին, թե ինչ ակնկալիքներ ունի Ռիոյի խաղերից, Գրետան նշել է, որ հույսերը մեծ են, ինչպես նաև հավատը, որ մեդալով կվերադառնա։ Գրետայի մարզիչն Արտակ Ներսիսյանն է` աղջիկների ծանրամարտի գլխավոր մարզիչ Արտաշես Ներսիսյանի որդին։ Գրետայի խոսքով` նա ամեն հարցում աջակցում է, օգնում խորհուրդներով և համակում լավատեսությամբ։

Բացի սպորտից, Գրետան աշխատում է նաև Գյումրու ԱԻՆ համակարգում։ Չորրորդ ամիսն է արդեն, բայց հասցրել է զգալ, որ հիանալի կոլեկտիվ ունի։ Մարզուհին նշում է, որ թե՛ աշխատանքային կոլեկտիվի, թե՛ ընկերների ու հարազատների քաջալերանքն ու հավատը կարծես կուտակվում և նրան նոր ուժ տալիս` պայքարելու և հաղթանակով վերադառնալու համար։

Խոսելով իր ոգեշնչման և ուժի աղբյուրների մասին` Գրետան ասել է, որ իր կյանքի նպատակը յոթամյա դստրիկն է, ու նա ամեն ինչ արել և անում է իր երեխայի ապագան բարեկեցիկ դարձնելու համար։ Նա ուզում է, որ իր դստրիկը` Օֆելյան, միշտ իր մայրիկով հպարտանալու առիթներ ունենա, ու ջանքեր չի խնայելու դրա համար։

Լրահոս
0