ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի — Sputnik. Ռուսական իրավապահ մարմինները Ռուսաստանի քաղաքացի Միրոնովի վերաբերյալ որևէ հարցում չեն ստացել իրենց արտասահմանյան գործընկերներից։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով ՌԴ ուժային կառույցների աղբյուրին։
Միրոնովի անունը չկա Ինտերպոլի կայքում հրապարակված ցանկում, որը վերաբերում է «կարմիր ծանուցում» (միջազգային հետախուզման մասին) ստացած անձանց։
«Ռուսական իրավապահ մարմիններն այլ պետություններից որևէ հարցում չեն ստացել նման մարդու վերաբերյալ։ Ո՛չ Ինտերպոլի միջոցով ընդհանուր միջազգային հետախուզում ստանալու մասին, ո՛չ էլ երկկողմ համագործակցության խողովակներով։ Եթե անգամ նա հետախուզվում էր, ո՛չ Հայաստանը, ո՛չ էլ ԱՄՆ-ն նրա հետախուզության վերաբերյալ հարցում չեն արել»,- ասել է զրուցակիցը։
Նրա խոսքով` այլապես Միրոնովը չէր կարողանա իր փաստաթղթերով մեկնել երկրից։ Զրուցակիցը ենթադրել է, որ ձերբակալությունն իրականացվել է ձերբակալման նախաձեռնողի անհատական հարցման համաձայն` այդ տեղեկությունը Ռուսաստանի իշխանությունից թաքցնելու մտադրությամբ։
«Սահմանադրության համաձայն` մենք մեր քաղաքացիներին այլ պետությունների չենք հանձնում, միայն կարող ենք մեզ տրամադրած նյութերի հիման վրա հետաքննություն անցկացնել։ Այդ պատճառով էլ կարող էր նման սխեմա կիրառվել, որպեսզի իրենց հետաքրքրող անձը չհրաժարվեր արտասահմանյան ուղևորությունից»,- հստակեցրել է զրուցակիցը։ Նրա խոսքով` այդպիսի կոմբինացիան «չի համաձայնեցվում միջազգային իրավունքի նորմերով»։