00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:28
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
53 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:50
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Խինչեգաշվիլի. Հին վնասվածքը սկսել էր անհանգստացնել, մտածում էի` վերջ

© Sputnik / Ani MejlumyanВладимир Хинчегашвили
Владимир Хинчегашвили - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Վրաստանը ներկայացնող ազատ ոճի ըմբիշ Վլադիմիր Խինչեգաշվիլին Ռիոյի Օլիմպիական խաղերի չեմպիոն է դարձել 57 կգ քաշային կարգում։ Sputnik Արմենիայի թղթակիցը 25-ամյա մարզիկի հետ զրուցել է նրա հաղթանակների և օլիմպիական ոսկուն նախորդած ուղու մասին։

Անի Մեջլումյան, Sputnik.

- Ոսկե մեդալ ես նվաճել, օլիմպիական չեմպիոն ես։ Ի՞նչ դժվարությունների ես բախվել Ռիոյի մրցումներից առաջ։

— Քաշի խնդիր ունեի. պետք է 9 կգ-ով նվազեցնեի այն, դրանից հետո վերջնական վերականգնվել չհաջողվեց։

- Երբ Ռիո ժամանեցիր, ինչպե՞ս էիր պատրաստվում, ինչպե՞ս էր անցնում առօրյան։ Քեզ չէինք տեսնում ո՛չ Օլիմպիական քաղաքում, ո՛չ էլ մյուս մրցումներին, բացի քո գոտեմարտից։

— Երբ Վրաստանում` Տուշետիում, ավարտվեց հավաքը, ես տուն եկա իրերս հավաքելու, ուսս սկսեց ցավել։ Հին վնասվածքն էր։ Տրամադրությունս միանգամից ընկավ։ Մտածեցի` ամեն ինչ նորից սկսվեց։ Հանգստանում էի, երկու օր չեմ մարզվել, որ բորբոքում չսկսվի։ Հետո Ռիո մեկնելուց առաջ Գերմանիայում ճոխ գնումներ արեցի և հանգստացա, բայց ուսս դեռ մի փոքր ցավում էր։ Մեկ օր էլ Ռիոյում հանգստացա։ Հետո սկսեցի քաշս նվազեցնել։ Արթնանում էի, ուտում, հանգստանում, մարզվում, ու վերջ…

- Քեզ ոչ մի տեղ չէինք տեսնում։ Միայնությունն օգնու՞մ է կենտրոնանալ։

— Չէի ասի, որ խանգարում է։ Բայց, երբ ես քաշ եմ գցում, այդ ընթացքում չեմ սիրում շփվել։ Շատ բան նյարդայնացնում է։

- Քեզ դուր եկա՞ն Ռիոյի պայմանները։ Օրինակ` սնունդը։

— Ես քմահաճ չեմ։ Առանց այդ էլ քիչ էի ուտում, այդ պատճառով էլ ինձ ոչինչ չէր խանգարում։

- Շատերը դժգոհ էին Օլիմպիական ավանի պայմաններից…

— Երբ ես չորս տարի առաջ Լոնդոնում էի, առաջին անգամ Օլիմպիական խաղերի էի մասնակցում, ամեն ինչ հետաքրքիր էր ինձ համար։ Ուր ասես գնում էի, ուսումնասիրում, այնտեղ էլ էի քաշս նվազեցնում։ Բայց, երբ Ռիո եկա, ամեն ինչի նկատմամբ անտարբեր էի։ Մտքումս միայն մի նպատակ կար, ու դրան պիտի հասնեի։ Կարևորը` անկողին լիներ և տաք ջուր։ Ուրիշ ոչինչ պետք չէր։

© Sputnik / Ani MejlumyanՎլադիմիր Խինչեգաշվիլի
Владимир Хинчегашвили - Sputnik Արմենիա
Վլադիմիր Խինչեգաշվիլի

- Հաղթանակիդ ճանապարհը խորդուբորդ էր։ Ի՞նչ փոխվեց Լոնդոնից հետո, որտեղ քեզ սխալ գնահատեցին, և դու միայն արծաթ նվաճեցիր։

— Շատ բան փոխվեց ու փոխվեց դեպի լավը։ Ես միանգամից հասունացա։ Լոնդոնից հետո նկատելի առաջընթաց եղավ, սպորտային և կյանքի մեծ փորձ ձեռք բերեցի։

- Ինչպե՞ս էիր քեզ զգում լոնդոնյան եզրափակչից հետո, երբ հաղթանակն այդքան մոտ էր։

— Մեկ օրը քիչ էր։ Ամիսներ պահանջվեցին։ Մի քանի շաբաթ շարունակ ինձ շատ վատ էի զգում։ Սակայն հետո հասկացա, որ քիչ բան չեմ արել։ Այո, վատ էր, որ չեմպիոն չդարձա, սակայն այն ժամանակ իմ տարիքի համար արծաթե մեդալն էլ լավ արդյունք էր։

- Տաշքենդում 2014 թվականի աշխարհի առաջնության ժամանակ նույն իրավիճակը կրկնվեց` քեզ կրկին արծաթե մեդալ բաժին հասավ։

— Տաշքենդում ես 100 տոկոսով համոզված էի, որ չեմպիոն կդառնամ։ Եզրափակիչում համոզված էի, որ արդեն չեմպիոն եմ։ Գոտեմարտը շատ վստահ սկսեցի, հաշիվը 3։0 էր, բայց ժամանակից առաջ ընկա, և դա ինձ վնասեց։ Պարտվել չէր կարելի։ Այն ժամանակ ես կատարյալ մարզավիճակում էի։ Նույնիսկ Ռիոյում այդքան պատրաստված չէի, ինչպես երկու տարի առաջ Տաշքենդում։

- Կարծում ես` ի՞նքդ ես պարտվել, թե ամեն դեպքում մրցավարն իր դերը խաղաց։

— Դե, այդպես միշտ էլ պատահում է։ Դրանք մանրուքներ են։ Ես կարող էի այնպես անել, որ մրցավարը ոչինչ չորոշի։ Առաջին հերթին, իհարկե, իմ սխալն էր, հետո նոր` մրցավարինը։

- Հաղթանակի համար ի՞նչ է պետք։

Грузинский борец вольного стиля Владимир Хинчегашвили - Sputnik Արմենիա
Խինչեգաշվիլու երկաթե նյարդերը նրան օլիմպիական ոսկի բերեցին

— Միայն քեզ վրա պետք է հույսդ դնես։

- Վեգասում, 2015 թվականի աշխարհի առաջնությունում վրա հասավ հաղթական պահը։ Դու վերջին վայրկյաններին փոխեցիր գոտեմարտի արդյունքները իրանցի Հասան Ռահիմի հետ խաղում։ Նա կարծում էր, թե արդեն չեմպիոն է, պարտվելուց հետո անգամ լաց եղավ։ Մեկնաբաններն ասում էին. «Դե Վլադիմիրն արդեն հոգնել է արծաթից»։

— Վեգասում ես նույնիսկ մտքովս չէի կարող անցկացնել, որ կարող եմ պարտվել։ Պարտվում էի 1:4 հաշվով, 30 վայրկյան էր մնացել, նույնիսկ ավելի քիչ, բայց անգամ այդ ժամանակ չէր մտածում, որ կպարտվեմ։ Այդ մարտավարությունն օգնեց ինձ։

- Ըմբիշներից շատերի մոտ խուճապ է սկսվում, երբ 10 վայրկյան է մնում ։ Ինչպե՞ս ես կարողանում պահպանել սառնասրտությունը։

— Պետք չէ խուճապի մատնվել, պետք է ելք փնտրել։ Վախն ու խուճապը միայն բարդացնում են իրավիճակը։ Պետք է մտածել։ Երբեմն ստացվում է, երբեմն` ոչ։ Սակայն պետք է անել առավելագույնը։

- Ասում ես` մտքովդ անգամ չէիր կարող անցկացնել, որ կպարտվես։ Դու ինտենսիվ մարտավարություն ունես։ Ռիոյում գրեթե բոլոր մարզիկներին մեկ միավորով առաջ անցար։ Ո՞վ է հոգեբանական տեսանկյունից քեզ վրա ազդում։

— Դա ավելի շատ փորձն է։ Այո, շատերն են ոգեշնչում, խթան հանդիսանում։ Սակայն դու պետք է ինքնուրույն տրամադրես ինքդ քեզ։ Եթե դու չհասկանաս, ինչքան էլ ասեն` կմոռանաս։ Սկզբում ինքդ քեզ պետք է հաղթահարես։

- Բաքվի Եվրոպական խաղերի ժամանակ քեզ որակազրկեցին։

— Երբ մարզվում ես քաշդ նվազեցնելու համար, նյարդային ես դառնում։ Այս իրավիճակում, երբ ինչ-որ բան չի ստացվում, զգացմունքները հաղթում են։ Մեզ մրցումներից հեռացրին։ Ոչ միայն ես, այլև իմ մրցակիցը մեզ «ոչ սպորտային» պահեցինք։ Լավ դաս եղավ մեզ համար։ Նույնիսկ նման ցավալի պարտություններն են ինձ օգնում։ Դրանք նույնքան կարևոր են, որքան հաղթանակները։ Բաքվի խաղերն ինձ օգնեցին Վեգասում։ Այնտեղ սադրիչ պահ եղավ, և ես միանգամից հասկացա, որ չի կարելի տրվել այդ սադրանքներին։

- Ես քիչ ըմբիշների գիտեմ, որոնք մի քանի ակումբների անունից են հանդես գալիս։ Ողջ տարվա ընթացքում անընդհատ մրցում են և միաժամանակ պատրաստվում Օլիմպիադային։ Ֆուտբոլիստի օրակարգ ունես։ Ինչպե՞ս ես կարողանում համատեղել։

Артур Алексанян на трибунах в Рио - Sputnik Արմենիա
«Խաղից դուրս» զրույցներ օլիմպիական հետնաբեմում

— Դժվար չէ, թեև ժամանակ առ ժամանակ հոգնածություն ես զգում։ Ինձ համար ամենադժվարը քաշը նվազեցնելն է։ Եթե դրա կարիքը չկա, ամեն ինչ նորմալ է։ Հետաքրքիր է։ Բունդեսլիգայում կամ Իրանում անհատական ոճեր են, սովորում ես։ Որքան էլ մարզիկը բարձունքների հասնի, միևնույն է` նա պետք է նաև սովորի։ Ոչ միայն ըմբշամարտի կանոններն ես սովորում, այլև այն, թե ինչպես է պետք ճիշտ սնվել, մարզվել, ապրել, ճիշտ վերականգնվել։

- Այդ առումով Գերմանիան քեզ օգնե՞լ է։

— Գերմանիայում ես հանգստանում եմ։ Այնտեղ անհրաժեշտ ամեն ինչ կա, որ մարզիկն իրեն լավ զգա։ Իրանում ինձ սկզբում դժվար էր ելույթ ունենալ, հետո սովորեցի։ Դժվար է, երբ դու մենակ ես օտար երկրում, հանդիսատեսը գոռում է և այլն։ Բայց սովորել եմ դրան։ Մրցումներին արդեն ոչինչ չեմ նկատում, ինձ զգում եմ այնպես, ինչպես ձուկը ջրում։

- Ռիոյում Հաջի Ալիևի հետ գոտեմարտում մի իրավիճակ ստեղծվեց, երբ քեզ երկու միավոր շնորհեցին։ Գիտեմ, որ գորգից դուրս դուք ընկերներ եք։ Դժվար չէ՞ պայքարել ընկերոջ դեմ։

— Իհարկե, մենք ընկերներ ենք։ Ափսոս, որ այլ քաշային կարգերում չենք մրցում։ Այդ պարագայում երկուսս էլ գոհ կլինեինք։ Բայց սա ըմբշամարտ է, ի՞նչ արած։ Գուցե այս անգամ իմ բախտն ավելի շատ բերեց, և ես ավելի լավ էի պատրաստված։

- Պատմիր մի փոքր քո մասին, ընտանիքիդ մասին։ Քո հայրն ըմբիշ էր։ Ասում են` ընտանիքում միայն մեկն է տաղանդավոր լինում։ Իսկ դու հայրիկիդ ուղին բռնեցիր, նույնիսկ օլիմպիական չեմպիոն դարձար։

— Հայրս մահացել է 1999 թվականին, երբ ես դեռ փոքր էի։ Նա իր հետ ամեն տեղ էր տանում ինձ։ Այն ժամանակ արդեն չէր մարզվում։ Ուզում էր, որ ես ըմբիշ լինեմ։ Երբ ես 6-7 տարեկան էի, նրան ասում էին, որ արդեն ժամանակն է` ես էլ զբաղվեմ ըմբշամարտով։ Բայց հայրս կարծում էր, որ դեռ շուտ է։ Իմ մարզիչը` Սխիրելին, նաև հորս մարզիչն է եղել։ Հայրս Եվրոպայի չեմպիոն էր երիտասարդների շարքում։ Կարծում եմ, որ մենք նման ենք իրար։ Նա ավելի տաղանդավոր էր։ Ես էլ օժտված եմ, բայց իմ հաջողությունների գրավականն ավելի շուտ աշխատանքն է, քան տաղանդը։ Եթե նա նույնքան աշխատեր, որքան ես…

- Ռիոյում անցկացված մյուս գոտեմարտերը դիտե՞լ ես։ Ո՞րն է ավելի շատ տպավորվել։

Президент НОК РА Гагик Царукян наградил олимпийского вице-чемпиона Миграна Арутюняна золотой медалью - Sputnik Արմենիա
Միհրան Հարությունյան. «Ես իմ ազգին այսպիսի ուրախություն էլի կնվիրեմ»

— Ես շատ եմ ցավում հայ ըմբիշ Հարությունյանի համար։ Ազատ ոճի ըմբշամարտից այնտեղ Սոսլան Ռոմանովը (Ռուսաստան) պարզապես գիշատիչ էր։ Չէի կարծում, որ այդ ոճում նա կկարողանար բոլորին հաղթել։ Երկրպագում էի վրացիներին, իհարկե։ Պատրիաշվիլին և Օդիկաձեն կարող էին հեշտությամբ պայքարել եզրափակիչում, սակայն Գենոն միայն բրոնզ վերցրեց, իսկ Օդիկաձեն մնաց առանց մեդալի։ Բայց նա շատ ուժեղ ըմբիշ է։ Ափսոս, որ նա միշտ մոտ է լինում մեդալին, բայց վերջում դատարկաձեռն է մնում։

- Դու հասար նպատակիդ։ Ի՞նչ ծրագրեր ունես ապագայի համար։

— Նախ մի քանի շաբաթ կհանգստանամ, հետո կսկսեմ մարզվել. առանց մարզվելու չեմ կարող։ Մենք կարծես թմրամոլ լինենք, մեզ «դոզա» է հարկավոր, որ չնյարդայնանանք։

- Իսկ հանգստի ո՞ր ձևն ես նախընտրում։

— Պասիվ հանգիստ չեմ սիրում։ Կմեկնեմ Վրաստան, բարեկամներս ու ընկերներս վաղուց ինձ չեն տեսել։ Եթե ժամանակ լինի, կճանապարհորդեմ։

- Ազատ ժամանակ ինչո՞վ ես զբաղվում։

— Գնում եմ գյուղ` պապիս մոտ։ Բայց ես այդքան ժամանակ չունեմ, որ ուրիշ բանով էլ զբաղվեմ։

- Ի՞նչ հետաքրքրություններ ունես առօրյա կյանքում։ Օրինակ` ֆիլմեր սիրու՞մ ես։

— Ֆիլմերն իմ հոբբին են։ Գիրք կարդալու հետ այդքան էլ սեր չունեմ։ Եթե հետաքրքիր գիրք է, նախընտրում եմ դրա էկրանավորումը։ Ֆիլմն եմ նայում։ Մեկուկես ժամում պատկերացում եմ կազմում, թե ինչի մասին է։

- Իսկ երգել կամ պարել սիրու՞մ ես։

— Ոչ ձայն ունեմ, ոչ ճկունություն, որ երգեմ ու պարեմ։ Հետո ամաչում եմ ինձ նայելիս։ Թեև ինձ նման բան թույլ եմ տալիս, եթե մտերիմների շրջապատում եմ լինում։

Լրահոս
0