ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի — Sputnik. Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի (ՀՓՋ) օպերատիվ խումբը:
Որոնողական աշխատանքներին մասնակցել են 5 փրկարար, Կաճաճկուտի գյուղապետը և տեղի 3 բնակիչ:
Փրկարարները հայտնաբերել են արշավախմբի անդամներ 1982 թ. ծնված Լ. Բ.-ին, 1991 թ. ծնված Ս. Գ.-ին, 1958 թ. ծնված Վ. Խ.-ին, 1990 թ. ծնված Ա. Դ.-ին, 1980 թ. ծնված Ա. Մ.-ին և 1958 թ. ծնված Ա. Տ.-Վ.-ին (Ավստրալիայի քաղաքացի):
Փրկարարները արշավախմբի անդամներին տեղափոխել են թիվ 40 ՀՓՋ: