00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:21
2 ր
Ուղիղ եթեր
09:27
33 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
33 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
3 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:03
7 ր
Ուղիղ եթեր
19:00
3 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:20
6 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Исторический ликбез
Победа под Полтавой: почему Северная война продолжалась?
15:04
23 ր
Исторический ликбез
Полтавская битва: как русские шведов разгромили
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
On air
18:19
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գյումրին սպիտակ արջով դիմավորեց իր հերոսներին

© Sputnik / Armenuhi MkhoyanГюмри встретил своих олимпийских чемпионов
Гюмри встретил своих олимпийских чемпионов - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Չնայած ուշ ժամին, Գյումրու կենտրոնական հրապարակը մարդաշատ էր՝ գյումրեցիները դիմավորում էին հունահռոմեական ոճի ըմբիշ, Ռիոյի Օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր Արթուր Ալեքսանյանին (Ճերմակ արջ) և ծանրորդ, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Գոռ Մինասյանին։

Արմենուհի Մխոյան, Sputnik.

Օգոստոսի 26-ի, լույս 27-ի գիշերը գյումրեցիների համար տոն էր դարձել. հայկական եռագույնը աշխարհին ցուցադրած հերոսները տուն էին վերադարձել: 

«Հետո էլ կըսեն՝ աշխարհի կենտրոնը ո՞րն է: էս ասեղի չափ փոքր քաղաքը տեսեք՝ ի՜նչ հսկաների է տվել,- պարծենում էին գյումրեցիները և ավելացնում,- կըսեն գլուխգովան եք՝ գլուխ ունինք, կգովանք»:

© Sputnik / Armenuhi MkhoyanԱրթուր Ալեքսանյանն ու Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը
Олимпийский чемпион Артур Алексанян и мэр города Гюмри Самвел Баласанян - Sputnik Արմենիա
Արթուր Ալեքսանյանն ու Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը

Ասում են՝ «Զվարթնոց» օդանավակայանի աշխատողները, ամեն անգամ տեսնելով գյումրեցի մարզիկներին, ասում են՝ «էլի էս լենինականցիները եկան»:

Գյումրեցիներն էլ առիթը բաց չեն թողնում ու կատակում են.

«Սովորական մարդիկ ամեն օր բարլուսին կզարթնին՝ կելնին, կերտան լվացվելու, հետո հաց կուտեն: Լեննականցիք ամեն օր բարլուսին կզարթնին, կլվացվին, կերտան տեղըմ չեմպիոն կդառնան, հետո գուկան տուն հաց ուտելու»: Կամ էլ ՝ «Սաղ աշխարհ մարդիկ միամիտ-միամիտ կերտան փորձանքի գուկան, էս լեննականցինք կերտան, սաղ աշխարհի գլխին փորձանք կբերեն՝ չեմպիոն դառած հետ գուկան»:

Գյումրեցիները հավաքվել էին Գյումրու «Վարդանանց» հրապարարակում և երգ ու պարով տոնում էին մարզիկների վերադարձը: Մեքենաների շչակներն ընդգծում էին գյումրեցիների ուրախ տրամադրությունը, ամենուրեք չեմպիոնի ու փոխչեմպիոնի նկարներն  էին՝ տարբեր կառույցների ճակատային հատվածներում ու գյումրեցիների հագուստների վրա: Քաղաքի կենտրոնում մի մեծ սպիտակ արջ էր տեղադրվել՝ ի պատիվ մեր մեդալակիրների (հզորության ու բարության այս խորհրդանիշն ասոցացվում է հատկապես Արթուր Ալեքսանյանի հետ, որովհետև ժողովուրդը հենց նրան է «Ճերմակ արջ» կոչում):

Գյումրեցիները օրվա հերոսներին ձեռքերի վրա էին տանում:

© Sputnik / Armenuhi MkhoyanԳյումրին ցնծությամբ դիմավորեց իր հերոսներին
Гюмри встретил своих олимпийских чемпионов - Sputnik Արմենիա
Գյումրին ցնծությամբ դիմավորեց իր հերոսներին

«Ես ձեզանով եմ ուժեղ՝ իմ քաղաքով ու իմ երկրով ու այս հաղթանակը միայն իմը չէ, այս հաղթանակը բոլորինն է: Մենք միասին ենք հաղթել»,-իր խոսքում նշեց Արթուր Ալեքսանյանը:

«Բոլորիցդ շնորհակալ ենք, որ այս ժամին չեք քնել ու մնացել եք, որ դիմավորեք ու մեծարեք: Իսկապես մենք ձեզանով ենք ուժեղ, եթե դուք չլինեք, մենք այսպիսի հաջողությունների չենք հասնի»,- ավելացրեց Գոռ Մինասյանը:

Շնորհավորանքներն ու ուրախ տրամադրությունն ավարտվեց հաղթական շուրջպարով ու շքեղ հրավառությամբ:

© Sputnik / Armenuhi MkhoyanԳյումրին դիմավորում է հերոսներին
Гюмри встретил своих олимпийских чемпионов - Sputnik Արմենիա
Գյումրին դիմավորում է հերոսներին
Լրահոս
0