ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի — Sputnik. «Լարվածությունն ինչ-որ պահի այնքան է խորացել, որ գործը հասել է նախագահական: Խնդիրը Վերահսկիչ պալատի մասին նոր օրենքի նախագիծն է, որը ԱԺ-ն պետք է քննարկի և ընդունի առաջիկայում:
Իշխան Զաքարյանը ցանկանում է, որ ՎՊ-ն հնարավորինս անկախ լինի, կարողանա բյուջետային ծախսերի վրա իր ստուգելու լծակներն ավելանան և ԱԺ-ին էլ շատ հաշվելու չլինել:
Կառավարությունը փորձում է այնպես անել, որ բյուջեի վրա թե՛ ՎՊ-ի, թե՛ ԱԺ-ի վերահսկողությունը հնարավորինս քիչ լինի: ԱԺ-ն էլ իր հերթին աշխատում է այդ նոր օրենքով թե՛ ՎՊ-ի, թե՛ կառավարության գործունեության վրա հնարավորինս շատ վերահսկողություն ունենալ:
Եվ որոշ տեղեկությունների համաձայն՝ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի հետ հիմա նախագահականից փորձում են այս երեք ինստիտուտների լիազորությունները բաժանել»,- գրում է «Հայկական ժամանակը»: