00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:26
4 ր
Ուղիղ եթեր
09:34
26 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
26 ր
Ուղիղ եթեր
11:01
4 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:26
4 ր
Ուղիղ եթեր
09:31
29 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
42 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Բանկի զավթում Մոսկվայում և աղ՝ ռումբի փոխարեն

© Sputnik / Валерий Мельников / Անցնել մեդիապահոցзахват банка в центре Москвы
захват банка в центре Москвы - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Սնանկացած գործարար Արամ Պետրոսյանը չորեքշաբթի գիշերը գրավել է Մոսկվայի կենտրոնում գտնվող «Սիթիբանկի» մասնաճյուղը և պատանդ վերցրել ներսում գտնվողներին։ Ինչպես պարզվել է ավելի ուշ, տղամարդու ձեռքում կեղծ պայթուցիկ սարք է եղել:

ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի-Sputnik. Սնանկացած գործարարը օգոստոսի 24-ին ժամը 18:45 մտել է Նիկիտսկայա փողոցի «Սիթիբանկի» մասնաճյուղ։ Նրա պարանոցին դեղին ամրակով լարերի տուփ է կապված եղել։ Տղամարդը սպառնացել է պայթեցնել իրեն։

Իրավապահ մարմինները պարզել են, որ զավթիչը մոտ 55 տարեկան գործարար Արամ Պետրոսյանն է, որը բիզնեսի հետ կապված խնդիրներ ունի։

Ըստ որոշ տվյալների, նա զբաղվել է բժշկական ապրանքի արտադրությամբ և սնանկացել։ Սկզբում հաղորդվում էր, որ նա չորս հոգու է պատանդ վերցրել, սակայն հետագայում պարզվել է, որ նրանք վեցն են եղել։

© crimerussiaԱրամ Պետրոսյանը
Арам Петросян, захвативший Сбербанк в центре Москвы - Sputnik Արմենիա
Արամ Պետրոսյանը

Բոլոր պատանդներն աստիճանաբար ազատ են արձակվել, որից հետո Պետրոսյանը հանձնվել է ոստիկանությանը։ Պայթուցիկ սարքը իրականում աղի տուփ է եղել:

Գրավման ժամանակ տղամարդը պահանջել է, որ իր կոչը ցուցադրեն հեռուստատեսությամբ: Նա փորձել է այդ կերպ ուշադրություն հրավիրել իր խնդրի և բոլոր սնանկացած ձեռնարկատերերի վրա։

Ասաց՝ կատարեց

Բանկի գրավման նախորդ օրը Արամ Պետրոսյանը դիմել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, ասելով, որ օգոստոսի 24-ին պատրաստվում է գնալ «Ռուսաստանի Դաշնության քրեական օրենսգրքի սուր ռեզոնանսային խախտման» և մտադիր է հանցանք գործել սնանկ դառնալու պատճալով, ինչը, նրա խոսքով, արդեն համաճարակային բնույթ է կրում Ռուսաստանում։

Նա պահանջել է, որ ռուսական իշխանությունները ստեղծեն մի մարմին, որը կզբաղվի սնանկության խնդրով։

Տեսանյութում Պետրոսյանը կոչ է արել դաշնության մակարդակով ֆիզիկական և իրավաբանական անձանց սնանկությունը «հիվանդության» կոչել և ստեղծել մի նոր կառույց, որը կզբաղվի այդ հարցերով:

Ներողություն էր խնդրում և շատ էր ծխում

Բանակցություններից հետո, որոնց, ըստ որոշ տվյալների, կցված էր նաև բանկի շենքը գրաված տղամարդու ընկերը, բոլոր պատանդներն ազատ են արձակվել:

Պետրոսյանը ինքնակամ է հանձնվել: Նա նույնիսկ ներողություն է խնդրել իր արարքի համար, բացատրելով, որ «չէր գնա այդ քայլին, եթե նախկինում լուծեր ֆինանսական հարցերը իշխանությունների հետ», այդ մասին լրագրողներին հայտնել են իրավապահ մարմինները։

ՏԱՍՍ-ի գլխավոր խմբագրի տեղակալ Գլեբ Բրյանսկին, որը պատանդներից մեկն էր, պատմել է. «Զավթիչը ոչ թե դաժան հանցագործի տեսք ուներ, այլ՝ հուսահատ մարդու»:

«Նա շատ էր նյարդայնանում, անընդհատ ներողություն էր խնդրում, շատ էր ծխում», — ասել է Բրյանսկին:

Կասկածյալը ձերբակալված է: Նրան տարել են հարցաքննելու:

Այժմ ընթանում են համալիր քննչական և օպերատիվ գործողություններ՝ պարզելու դեպքի մանրամսները։ Քննիչներն արդեն հարցաքննել են տուժածներին:

Պետրոսյանի նկատմամբ ՌԴ քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել Ռուսաստանի Դաշնության քրեական օրենսգրքի 206 հովդածով (պատանդ վերցնելու): Ըստ այդմ Պետրոսյանին սպասվում է մինչև 15 տարվա ազատազրկում։

ՌԻԱ Նովոստին հաղորդել է, որ ձերբակալված գործարար Արամ Պետրոսյանը կարող է խուսափել պատժից, քանի որ ինքնակամ է ազատ արձակել պատանդներին և հանձնվել է:

«Մարդկանց պատանդ վերնելու համար ձերբակալվածին ոչինչ չի սպառնում: Քրեական օրենսգրքում հատուկ նշում կա, որ եթե անձը կամավոր կամ իշխանությունների պահանջով ազատ է արձակել պատանդներին, ազատվում է քրեական պատասխանատվությունից»,- նշել է գործակալության աղբյուրը:

© Sputnik / Валерий Мельников / Անցնել մեդիապահոցՈստիկանները բանկի զավթած շենքի մոտ
Полицейское оцепление у отделения Ситибанка - Sputnik Արմենիա
Ոստիկանները բանկի զավթած շենքի մոտ

Օրենքով պատիժ է նախատեսվում միայն այն դեպքում, եթե պատանդ վերցնելուն զուգահեռ այլ հանցագործություններ են իրականացվել. զենքի ապօրինի շրջանառություն, մարմնական վնասվածքներ հասնել և այլն:

Այս դեպքում նրա մոտ զենք չի եղել, նա ոչ ոքի չի ծեծել, ակնհայտ որևէ այլ հանցագործություն չի կատարել:

Հարցեր է առաջացնում ձերբակալվածի հոգեկան առողջությունը, որի հետ կապված հետաքննությունը կարող է հոգեբուժական փորձաքննություն պահանջել և նրան հարկադիր բուժման ուղարկել:

Լրահոս
0