ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի — Sputnik. Լիբանանում նախօրեին երեկոյան զոհվել է Աբրահամ Փիլիպոսյանը, հայտնում է arevelk-ը։
Հաղորդվում է, որ 38-ամյա մի քաղաքացի կրակել է փողոցային շների վրա, ու գնդակը պատահաբար դիպել է Փիլիպոսյանին, ով տեղում մահացել է:
Տեղի ոստիկանությունը հայտարարել է նախաքննություն սկսելու մասին: