ԵՐԵՎԱՆ, 16 օգոստոսի — Sputnik. Ոստիկանության Չարբախի բաժանմունքի ծառայողները նշված վայրում հայտնաբերել են պարկ, որի մեջ եղել է 4 տուփ, 7.62 մմ տրամաչափի 19 փամփուշտ և 3 ցինկապատ արկղ՝ յուրաքանչյուրում 7.62 մմ տրամաչափի 440 փամփուշտ: Այս մասին հայտնում է ոստիկանության մամուլի ծառայությունը։
Նշանակվել է փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն: