00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:18
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:45
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մեր առաջին մեդալը Ռիոյում. Սիմոն Մարտիրոսյանն արծաթ նվաճեց

© Sputnik / Ани МеджлумянШтангист Симон Мартиросян
Штангист Симон Мартиросян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
19 տարեկան հասակում հանդես գալ օլիմպիական խաղերում՝ դա արդեն նվաճում է, իսկ արծաթե մեդալ նվաճելը օլիմպիական խաղերում՝ սխրանք է: Սիմոն Մարտիրոսյանն այսօր ձեռնոց նետեց իրենից մրցաշարային անհամեմատ ավելի մեծ փորձ ունեցող մրցակցիներին, որոնք օլիմպիական մեդալ նվաճելու նպատակով էին ժամանել Ռիո:

ԵՐԵՎԱՆ, 16 օգոստոսի-Sputnik. Սիմոն Մարտիրոսյանը շատ վստահ ու հանգիստ սկսեց իր մոտեցումները:

Ծանրամարտում միշտ էլ շատ կարևոր է մրցումների ընթացքում իրացնել բոլոր մոտեցումները, ու հայ ծանրորդը արժանի կերպով հանդես եկավ նախ պոկում վարժությունում:

Սկսելով իր ելույթները 185 կիլոգրամից, Սիմոն Մարտիրոսյանը հինգ կիլոգրամանոց քայլեր կատարելով, չկարողացավ իրացնել երրորդ մոտեցումն ու պոկում վարժությունն ավարտեց 190կգ արդյունքով, ինչը հինգերորդ արդյունքն էր առաջին վարժությունում:

© Sputnik / Ани МеджлумянՌիո 2016-ում Հայաստանի խմբից առաջին մեդալը վաստակած ծանրամարտիկ Սիմոն Մարտիրոսյանը
Штангист Симон Мартиросян - Sputnik Արմենիա
Ռիո 2016-ում Հայաստանի խմբից առաջին մեդալը վաստակած ծանրամարտիկ Սիմոն Մարտիրոսյանը

Հրում վարժությունում առաջին մոտեցման համար հայ ծանրորդը պատվիրել էր 220կգ:

Սիմոնը նորից շատ վստահ մոտեցավ և հստակ կատարեց վարժությունն ու միանգամից ութ կիլոգրամով ավելացրեց Եվրոպայի առաջնությունում երկամարտի իր արդյունքը:

Հետո մեր մարզիկը ևս մեկ հիանալի մոտեցում կատարեց ու գլխավերևում պահելով 227կգ՝ երկամարտում վաստակեց 417 կիլոգրամ:Դա արդեն հայտ էր մեդալի համար:

Սիմոն Մարտիրոսյանը շարունակում էր պայքարել ոսկե մեդալի համար, բայց արդեն իսկ ապացուցել էր իր բարձր կարգը:

Ի վերջո, երկամարտի արդյունքը երկրորդն էր: Հայաստանի օլիմպիական հավաքականը առաջին մեդալը վաստակեց ի դեմս Սիմոն Մարտիրոսյանի նվաճման ու, կարելի է ասել՝ վերջապես: Բռավո Սիմոն Մարտիրոսյան:

Լրահոս
0