ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի — Sputnik. Դեպքի վայր են մեկնել չորս մարտական հաշվարկ և ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը: Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։
Պարզվել է, որ հրդեհը բռնկել է Արշակունյաց պողոտայի թիվ 61 հասցեում գտնվող «Գրանդ սպորտ» ՍՊԸ-ին պատկանող մարզաառողջարարական համալիրի 1-ին հարկի շոգեբաղնիքում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 07.44-ին, մարվել՝ 07.57-ին:
Այրվել է շոգեբաղնիքի (մոտ 6 քմ) պատերի և առաստաղի փայտյա երեսապատումը, լոգասենյակի (մոտ 8 քմ) կախովի առաստաղը, 3 դուռ և վարագույրները, ջերմահարվել է հանդերձարանի կախովի առաստաղը (մոտ 32 քմ). տուժածներ չկան: