00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:21
2 ր
Ուղիղ եթեր
09:27
33 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
33 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
3 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:03
7 ր
Ուղիղ եթեր
19:00
3 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:20
6 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Исторический ликбез
Победа под Полтавой: почему Северная война продолжалась?
15:04
23 ր
Исторический ликбез
Полтавская битва: как русские шведов разгромили
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
On air
18:19
41 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հալեպում դժվար է, բայց հայերը դեռ դիմանում են

© Sputnik / Михаил Воскресенский / Անցնել մեդիապահոցСитуация в Алеппо
Ситуация в Алеппо - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Սիրիայի հյուսիս–արևմուտքում գտնվող Հալեպ քաղաքի հետ կապված իրավիճակն օրեցօր ավելի լարված է դառնում։ Այնպիսի տպավորություն է, որ հենց այստեղ է որոշվում թե՛ Սիրիայի, թե՛ երկրի նախագահ Բաշար Ասադի ճակատագիրը։

Ամեն դեպքում Հալեպի համար մարտի մեջ մտած կողմերը վստահ են, որ երկրում պայմանները կթելադրի հենց նա, ով կկարողանա վերահսկողություն սահմանել քաղաքի վրա։

Հավանաբար հենց այդ պատճառով ՄԱԿ-ի կողմից ահաբեկչական ճանաչված կազմակերպություններն օրինական սիրիական բանակի դեմ ուս ուսի պայքարում են նրանց հետ, որոնց ամերիկացիները «չափավոր ընդդիմություն» են անվանում։

Տարաբնույթ գրոհայիններից բաղկացած բազմաշերտ հասարակությունը գնում է երկրի օրինական նախագահ Բաշար ալ Ասադի և բանակի դեմ, որը հավատարիմ է մնում նրան։ Թեժ մարտեր են ընթանում Գրեթե յուրաքանչյուր թաղամասի, քաղաքային ենթակառուցվածքի շատ թե քիչ կարևոր կետի, յուրաքանչյուր ճանապարհային հանգույցի և կամրջի համար։

Выставка Новые перспективы для сирийских армян - Sputnik Արմենիա
Սիրիահայերի փոքր բիզնեսը սկսում է մեծանալ Հայաստանում

Ահաբեկիչները ոչ թե կենաց, այլ մահու պայքար են մղում։ Պաշարներ են կուտակում սիրիական ճակատի այլ հատվածներից, թուլացնում են նույն Պալմիրայի և Դեր Զորի դիրքերը։ Միայն թե նվաճեն Հալեպը` ճանապարհների կարևորագույն հանգույցով, որոնցով սպառազինություն է մտնում Սիրիա և օգնություն թուրքական տարածքից, որը նույնիսկ ներկա թուրքական իշխանություններն ի վիճակի չեն վերահսկել։

Կառավարական զորքերի օղակը մշտապես հարձակման է ենթարկվում ինչպես ներսից, այնպես էլ դրսից` հարևան սիրիական շրջաններից ներգրավված գրոհայինների կողմից։ Իհարկե, փողոցային մարտերի պատճառով, որոնք ընթացքում ոչ միայն հրետանի, զրահատեխնիկա և ավիացիա են կիրառվում, այլ նաև ականանետներ, առաջին հերթին տուժում է քաղաքի խաղաղ բնակչությունը։

Ի դեպ, Հալեպում չնայած տարհանման բազմաթիվ փուլերին` մնացել է շուրջ 200-250 հազար խաղաղ բնակչություն։ Նրանք չեն ցանկանում մեկնել` համոզված լինելով, որ կառավարական զորքերը շուտով կազատագրեն քաղաքը…

Պետք է ընդամենը համբերել, սպասել, սեփական ուժերով պաշտպանել սեփական թաղամասերը ու տներն ահաբեկիչներից։ Ինչպես պնդում են փորձագետները, քիչ մաս չեն կազմում նաև հայերը. Նրանց թիվը շուրջ 8 հազարի է հասնում։

1915թ-ի Հայոց ցեղասպանությունից հետո Սիրիայում հանգրվանած հայերից բաղկացած ստվար համայնքը ցրվել է։ Պատերազմից առաջ Սիրիայում բնակվում էր շուրջ 60 հազար հայ։ Ոմանք հիմնվել են ավելի անվտանգ շրջաններում, մյուսները լքել են Սիրիան` մեկնելով Հայաստան, Եվրոպա, ԱՄՆ։ Հայաստանում ապաստան է գտել շուրջ 15 հազար սիրիահայ։

Հայաստանի Հանրապետության իշխանական մարմինները պնդում են, որ սպասվում է փախստականների ևս մի քանի հոսք, առաջին հերթին` հենց Հալեպից։ Տեսանելի ապագայում, ամենայն հավանականությամբ, այս քաղաքը պիտանի չի լինի նորմալ կյանքի համար` գրեթե ամեն ինչ ավերված է` թե՛ քաղաքային ենթակառուցվածքն ու ճանապարհները, թե՛ բնակելի համալիրները։

Հայ երիտասարդության այն մասը, որը չի հեռացել, գտնվում է կամ կառավարական զինված ուժերի շարքերում կամ ինքնապաշտպանական ջոկատներում։ Նրանց շարքերում արդեն շատ զոհեր կան։

Սակայն Հալեպում շատ հայեր դեռ դիմանում են։ Վերականգնում են գնդակոծության ենթարկված Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին, որը կառուցվել է Հալեպում դեռ 1930-ական թթ-ին։

Երեխաներին ամեն օր դպրոց են ուղարկում, թեև ողջ քաղաքում ընդամենը մեկ չվնասված հայկական դպրոց է մնացել` Աշ-Շարկը։

Այստեղ գրեթե ամեն օր երեխաներ են բերում են հսկայական մեգապոլիսի բոլոր շրջաններից։ Նրանք երկար ճանապարհ են անցնում վտանգավոր, գնդակոծվող քաղաքով։ Ընդ որում, մինչև երեք հազար երեխա ստիպված է տեղավորվել մեկ դպրոցի շենքում։ Սովորում են երկու, նույնիսկ երեք հերթով, բայց ամեն օր պարտադիր հաճախում են դպրոց։

Իհարկե, ամենաբարդը սննդի և խմելու ջրի հարցն է։ Ավերված է ողջ քաղաքային ենթակառուցվածքը։ Քաղաքը շրջափակման մեջ է մի կողմից ահաբեկչական խմբավորումների, մյուս կողմից կառավարական զորքերի կողմից։

День города Еревана. 2797-летие Эребуни - Sputnik Արմենիա
Սիրիահայ ներգաղթյալ. «Այս երկրի ապագան երիտասարդներն են»

Հասկանալի է, որ վերջիններն ամեն ինչ անում են, որ փակեն զինված խմբավորումներին զենքով և զինամթերքով ապահովելու ուղիները։ Բայց ստացվում է, որ փակվում է մարդասիրական օգնության ուղին, որն անչափ պետք է բնակչությանը։

Հենց այդ պատճառով հակամարտող կողմերը պայմանավորվել են, որ օրական գրեթե երեք ժամ ժամանակավոր հրադադարի ռեժիմ գործի, որպեսզի քաղաքի բնակելի շրջաններ պարենամթերք և ջուր հասցնելու հնարավորություն լինի։

Ժամանակը ցույց կտա, թե ինչ կլինի հետո։

Լրահոս
0