ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի — Sputnik. Օգոստոսի 9-ին` ժամը 21.45-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Ախպուրակ լճի մոտակայքում կա երեխայի հագուստ. հնարավոր է, որ երեխան ջրահեղձվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը, հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից:
Ըստ հաղորդման` դեպքի վայր են մեկնել հատուկ ջրափրկարարական ջոկատի օպերատիվ խումբը, մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Չարենցի փողոցի թիվ 9 տան մոտակայքում՝ Ախպուրակ լճում, ջրահեղձ են եղել 2001 թ. ծնված Ա. և 2004 թ. ծնված Ա. Ա.-ները:
Ժամը 22.46-ին ջրափրկարարներն ափից մոտ 3 մ հեռավորությունից դուրս են բերել մարմինները և հանձնել շտապօգնության աշխատակիցներին: