ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի — Sputnik, Արմենուհի Մխոյան. Բուժկենտրոն տեղափոխված անձանցից մեկի վիճակը գնահատվում է կայուն ծանր, մյուսինը` միջին ծանրության:
Այդ մասին Sputnik Արմենային տեղեկացրեց կենտրոնի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանը:
Հիվանդանոց տեղափոխված տուժածներից մեկը եղել է դեմքի, վերին վերջույթների, կրծաքանդակի բազմաթիվ սալջարդ-վերքերով, իսկ մյուսը` սրունքի բազմաբեկորային կոտրվածքով, տրավմատիկ շոկ է ստացել:
Հիշեցնենք, որ արտակարգ իրավիճակների նախարարությունը երեկ ահազանգ էր ստացել այն մասին, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Ախուրյան խճուղու թիվ 1/1 հասցեում գտնվող գազալցակայանում տեղի է ունեցել պայթյուն:
Դեպքի վայր էր մեկնել մեկ մարտական խումբ: Պարզվել էր, որ պայթյունի հետևանքով տուժել է երկու քաղաքացի՝ 1960 թ. ծնված Ա. Հ.-ը և 1987 թ. ծնված Ա. Մ.-ը: