ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի — Sputnik. Օգոստոսի 1-ին, ժամը 04.35-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Քանաքեռ ՀԷԿ-ում՝ երկրապահի թաղամասում, այրվում է խոտածածկ տարածք և ծառեր:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Ղափանցյան փողոցի թիվ 89 հասցեում այրվում է 1 հարկանի գործող շինություն` մոտ 40 քմ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 05.03-ին, մարվել՝ 05.38-ին: