ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի — Sputnik. Ոստիկանության՝ Սարի թաղում ցուցարարներին ցրելու նպատակով կիրառած հատուկ միջոցների հետևանքով տուժած երկու ամսական երեխայի կյանքին վտանգ չի սպառնում։ Sputnik Արմենիայի թղթակիցը տեսել էր, թե ինչպես են երեխային օգնություն ցուցաբերել շտապօգնության աշխատակիցները։
Պարզվել է, որ երեխան շոկի մեջ է եղել։ Նա շոկից դուրս է եկել բժիշկների օգնությամբ։
Երեխային հոսպիտալացնելու կարիք չի եղել։
Տեղի ունեցած պայթյուններից տուժել են նրա հայրն ու տատիկը։
Երեխայի հարազատներն այժմ գտնվում են Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցում։
Նրանց կյանքին նույնպես վտանգ չի սպառնում։