ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի — Sputnik. Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փետրվարի 19-ին փակ է, հայտնում են ՀՀ ՏԿԱԻՆ-ից։
Ըստ հաղորդագրության` այդ մասին հայտնել են Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից։
ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 19-ի ժամը 09.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են: