ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի — Sputnik. Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանը նախօրեին երկու ամսով երկարացրել է Մարաշում զինված խմբի գործով մեղադրյալ՝ ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի կալանավորման ժամկետը, «Փաստինֆո»-ին հայտնել է Շիրխանյանի պաշտպան Ստեփան Ոսկանյանը:
Ըստ նրա՝ դատարանը հաշվի չի առել Քրեակատարողական վարչությունից իր ներկայացրած փաստաթուղթն առ այն, որ Վ. Շիրխանյանը պետք է ենթարկվի ստորին վերջույթների դուպլեքս հետազոտության, այսինքն՝ վատառողջ է:
Պաշտպանը հավելեց, որ դատարանը մերժել է նաև կալավորումը գրավով փոխարինելու մասին պաշտպանական կողմի միջնորդությունը:
Կալանավորման ժամկետն երկարացնելու այս որոշումը պաշտպանական կողմը բողոքարկելու է Վերաքննիչ քրեական
դատարան:
Նշենք, որ Վահան Շիրխանյանը կասկածվում է Արթուր Վարդանյանի կողմից ստեղծված հանցավոր համագործակցությանը մասնակցելու, դրա օգտին գործելու, կոնկրետ հանձնառություն և դերակատարություն ունենալու մեջ: