ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի — Sputnik. Հայաստանն արդեն երկրորդ անգամ մասնակցում է Հնդկաստանի Սուրաջկունդ պատմական վայրում անցկացվող արհեստների միջազգային փառատոնին, հայտնում է մշակույթի նախարարության պաշտոնական կայքը։
Փետրվարի 1-15-ն անցկացվող Սուրաջկունդի արհեստների 30-րդ միջազգային փառատոնին Հայաստանն այս տարի ներկայացնում են ազգային երաժշտական նվագարաններ պատրաստող վարպետ-երաժիշտ Միխայիլ Սադոևը, «Տերյան» մշակութային կենտրոնի տնօրեն, նկարիչ-դիզայներ Լիլիթ Մելիքյանը և գոբելենագործ Անուշ Եղիազարյանը:
«Փառատոնի օրերին հայկական տաղավարում պատրաստվում են հայկական ավանդական երաժշտական գործիքներ, ձեռագործ և գոբելենագործ աշխատանքներ: Տաղավարում հնչում է հայկական ավանդական երաժշտություն, մասնավորապես՝ դուդուկ»,- ասված է հաղորդագրությունում:
Ծրագրի համակարգողն է նկարիչ-ձևավորող Արևիկ Պետրոսյանը: