ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի — Sputnik. Մյունխենի մրցաշարը ցույց տվեց, որ մենք պատրաստ ենք Եվրոպայի առաջնությանը, ասել է Հայաստանի հրաձգության հավաքականի գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանը։
«Մյունխենի այս միջազգային մրցաշարին սովորաբար մասնակցում են ուժեղագույն հրաձիգներ: Այս անգամ էլ բացառություն չէր: Իմ կարծիքով՝ հավաքականը մասնակցել է բավականին լավ: Եվրոպայի առաջնությունից առաջ սա նախապատրաստական առաջին փուլն էր: Ես լիահույս եմ՝ Եվրոպայի առաջնությունից մենք կվերադառնանք վարկանիշով»,- նշել է Սեյրան Նիկողոսյանը:
Ինչպես հայտնում է ՀԱՕԿ-ը, հրաձգության Հայաստանի հավաքականը մինչև Եվրոպայի առաջնությունը փետրվարի 8-ից 22-ը ուսումնամարզական հավաք կանցկացնի Երևանում: