ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի — Sputnik. «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին Արգենտինայի հավաքականի կազմում չի մասնակցի Ռիո դե Ժանեյրոյում կայանալիք Օլիմպիական խաղերին: Այդ մասին հայտնել է ֆուտբոլիստի գլխավոր մարզիչ Խերարդո Մարտինոն:
«Բազմաթիվ միջազգային մրցաշարերի պատճառով Լիոնել Մեսսին չի մասնակցի Օլիմպիական խաղերին: Առջևում են Ամերիկայի Գավաթը, Օլիմպիական խաղերը և աշխարհի առաջնության ընտրական փուլի հանդիպումները: Իհարկե, ցանկանում ենք հաղթել, սակայն չեմ ուզում ստիպել, որ ֆուտբոլիստները մահանան դաշտում: Բացի այդ, Մեսսիի համար մրցաշրջանը «Բարսելոնայում» նույնպես երկար է լինելու»,- Մարտինոյի խոսքն է մեջբերում է «Reuters»-ը: