ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի- Sputnik. Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Victoria's Secret-ի սուպերմոդել Ալեսանդրա Ամբրոսիոյի հետ համատեղ նկարահանումների ժամանակ վերջինիս սովորեցրել է գլխով գնդակ խաղալ:
Տեսանյութը Instagram-ի իր էջում հրապարակել է 34-ամյա բրազիլացի սուպերմոդելը` թողնելով հետևյալ մեկնաբանությունը. «Եկել է Կրիշտիանուի հետ մարզվելու ժամանակը»:
Մարզումները տեղի են ունեցել GQ ամերիկյան ամսագրի փետրվարյան համարի նկարահանումների ժամանակ, որի շապիկը զարդարել են Ռոնալդուն և Ամբրոսիոն: